Ղազանչեցոց

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Արցախ, Շուշի
Հիմնադրվել է` 1868թ
Երևանից` 316կմ / 4ժ 10րոպե



Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է ԼՂՀ Շուշի քաղաքի կենտրոնում: Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հանդիսանում է Շուշի քաղաքի հպարտությունը: Այդ մոնումենտալ կառույցը ներդաշնակորեն ձուլվում է շրջապատի միջավայրի հետ: 

Կառուցվել է 1868-1887-ին, փոքր միանավ եկեղեցու տեղում, Նախիջևանի Ղազանչի (Շահկերտ) գյուղից Շուշի գաղթած բնակիչների միջոցներով, ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանի նախագծով: Օծվել է 1888-ի սեպտեմբերի 20-ին: Սրբատաշ կաթնագույն կրաքարով կառուցված Շուշիի Ղազանչեցոց Ս.  Ամենափրկիչ եկեղեցին հայկական ամենախոշոր եկեղեցիներից է (35 մ երկարությամբ, 23 մ լայնությամբ և 35 մ բարձրությամբ):

Եկեղեցին գերիշխում է ոչ միայն ամբողջ բարձրավանդակի այլ նաև ընդարձակ Քարքարի հովտի վրա: Հատկապես արտահայտիչ է գմբեթը, որի սլացիկ թմբուկը ամբողջ կառույցին հաղորդում է վեհություն և շքեղություն:

Ղազանչեցոց եկեղեցին Հայաստանի նշանավոր պաշտամունքային կառույցներից է, որի մեջ վառ կերպով արտացոլվում է հայ շինարարի հանճարը: Հատկապես ուշագրավ է Աստծո քանդակը հարավային պատին: Նրա արտաքուստ խաչաձև, չորս մույթերի վրա դրված բարձր գմբեթով ծավալատարածական հորինվածքում ակնհայտ է Էջմիածնի Մայր տաճարին նմանեցնելու ձգտումը: Եկեղեցում պահվել է ս. Գրիգորիսի Աջը:

Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Այն ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Եթե երկու հոգի կանգնի տրամագծորեն հակառակ կետերում, ապա մեկն ու մեկի շատ ցածր խոսացածը մյուսը շատ լավ կլսի, բայց սենյակում գտնվող այլ անձիք ոչինչ չեն լսի:

Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել է 1981-1988-ին` վերականգնող վարպետ Վ. Բաբայանի ջանքերով: 1988-ին Շուշիից հայերին արտաքսելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների արձանները և եկեղեցին վերածել զինապահեստի: 1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից հետո շարունակվել է եկեղեցու և զանգակատան նորոգումը, որն ավարտվել է 1998-ին: Շուշիի Ղազանչեցոց Ս.  Ամենափրկիչ եկեղեցին վերաբացվել և մեծ հանդիսությամբ օծվել է 1998-ի հուլիսի 19-ին` Քրիստոսի Պայծառակերպության օրը:

Շուշին ոչ միայն ուղղակի հանգստանալու տարբերակ է, այլև էկոտուրիզմի հիանալի վայր, որտեղ կարող եք կատարել ճանաչողական ուղևորություններ: Բարձրակարգ Շուշի Գրանդ հյուրանոցն առաջարկում է որակյալ ծառայություններ ձեր հանգստի կազմակերպման համար: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները