Գրիգոր Լուսավորիչ

5.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Երևան
Հիմնադրվել է` 2001թ



Գրիգոր Լուսավորիչը առաջին հայոց կաթողիկոսն է: Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը (Խոր Վիրապ), որտեղ Լուսավորիչն անցկացրել է 13 տարի։ Նրան կերակրել է մի այրի կին` ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Երբ Լուսավորիչը փրկեց արքային անբուժելի հիվանդությունից, վերջինս ազատ արձակեց նրան: Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, 301 թվկանին քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։ Այսպիսով, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց Քրիստոնեությունը: Ի պատիվ Գրիգոր Լուսավորչի` հայ եկեղեցին նաև կոչվում է Լուսավորչական:

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարեդարձի կապակցությամբ Երևանում մի նոր եկեղեցի կառուցելու առաջարկությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայացավ Վազգեն Ա. Վեհափառին։ Շուտով, Վեհափառ հայրապետի կարգադրությամբ, սկսվեցին եկեղեցու կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Ճարտարապետ Մարությանն առաջարկում էր այն կառուցել Զվարթնոցի տաճարի օրինակով, սակայն առաջարկությունը չընդունվեց, քանզի մի խումբ մտավորականների ու պաշտոնյաների համոզմամբ` 20-րդ դարում հարկ է նոր ժամանակներին բնորոշ եկեղեցի կառուցել։ Հայտարարված մրցույթում հավանության արժանացավ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագիծը։ 

Եկեղեցու հիմնօրհնեքը կատարել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն՝ 1997թ., Սուրբ Աստվածածնի ավետման տոնակատարության օրը՝ ապրիլի 7-ին։ Այն եկեղեցական համալիր է՝ բաղկացած երեք եկեղեցուց՝ Մայր, Սուրբ Տրդատ թագավորի և Սուրբ Աշխեն թագուհու մատուռներից։ Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են 30-ից ավելի կամարներով կառուցված զանգակատունն ու գավիթը։ Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները