Ախթալա

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Լոռու մարզ, գ. Ախթալա
Հիմնադրվել է` X դ
Երևանից` 194կմ / 2ժ 50րոպե



Ախթալա քաղաքը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Լալվարի ստորոտում, Դեբեդի ձախ ափին։  Միջնադարում քաղաքը հայտնի է եղել Պղնձահանք անունով։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ. և նրա դին ամփոփվեց Պղնձանահքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում):

1887-1889թթ. Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ և երկրաբան Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով, որոնք թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով: Այստեղ նաև հայնտաբերվեց մեկ դամբարան, երբ մարդկանց դեռևս թաղում էին նստած դիրքով:

Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քակեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Վանքը կառուցվել է 1188 Կյուրիկյան Կյուրիկե Գ արքայի դուստ Մարիամի կոմից: Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը:

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը եղել է Հյուսիսային Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը. XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն:

Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:

Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հյուսիսից հարավ, հրվանդանի ամբողջ պարագծով:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները