Տաթևեր ճոպանուղի

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Սյունիքի մարզ, գ. Տաթև
Հիմնադրվել է` 2012
Երևանից` 253կմ/4ժ.

 

Աշխատանքայիյ օրերն ու ժամերը:

Երեքշաբթիից կիրակի - 10:00 - 18:00

Հանգստյան օր: Երկուշաբթի

 

 

Հետադարձելի «Տաթևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքում, Երևանից 250 կմ դեպի հարավ: Այն կառուցվել է ավստրա-շվեցարական Dopplemayer/Garaventa ընկերության կողմից «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: Ռեկորդային 9 ամսվա ընթացքում կառուցված ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752մ) և ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Յուրաքանչյուր խցիկը  տեղավորում է 25 ուղևոր և մեկ վագոնավար:  Ժամում ճոպանուղին կարող է սպասարկել 200 մարդ: Խցիկը շարժվում է 37 կմ/ժ արագությամբ. ուղևորությունը տևում է 12 րոպե:  Խորունկ կիրճում, որի վրայով ձգվում է ճոպանուղին, հոսում է Որոտան գետը: Գեղատեսիլ կիրճը պահում է բազմաթիվ գանձեր` հնագույն քարանձավային գյուղեր, նեանդերտալների կանգառներ,  ճգնավորների կացարաններ, բուժիչ աղբյուրներ: Կիրճի վրայով կառուցվել է նաև հայտնի «Սատանի կամուրջը»: Ճանապարհը տանում է դեպի Տաթևի վանքային համալիրը, որը կառուցվել է 906 թվականին: Այնտեղ կարելի է տեսնել Սուրբ Երրորդությանը նվիրված սյունը. երբ գետինը ցնցվում է, այն սկսում է ճոճվել: Այս  մեխանիզմը օգտագործել են թշնամու հարձակման, ինչպես նաև բնական աղետների մասին տեղեկանալու համար:  Համալիրը ներառում է նաև 1390-1435 թթ կառուցված Տաթևի համալսարանը` միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական և գիտական մտքի խոշորագույն կենտրոնը: 

Միջնադարյան այս վանքի վերածնունդը «Տաթևի վերածնունդ» նախագծի (որի շրջանակներում կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին)  հիմնական նպատակն է: Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները ուղղված են այդ ծրագրի իրականացմանը: 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները