Զորավոր

Լավ 7.2
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Երևան
Հիմնադրվել է` 1694թ



Զորավոր Սուրբ Աստվածածինը Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Կառույցը անվանվել է Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։ Այստեղ է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Խորհրդային կառավարության տարիներին, տարբեր նպատակների ծառայելուց հետո, Ս. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին։ Էջմիածնի Մայր Տաճարի հովանավորությամբ 1974-78 թթ եկեղեցին հիմնանորոգվել է: 
 
Եկեղեցու եզակի գանձերից է նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսին խաչին զոհաբերած տեսարանը։ Այս եկեղեցին 17-րդ դ. վերջին բնորոշ երևանյան հուշարձաններից է։

 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները