Շենգավիթ

6.3
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Երևան

Հիմնադրվել է` III հազ. Ք. Ա.



Շենգավիթ  բնակատեղին Հայաստանի Վաղ Բրոնզի շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է: Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, Հրազդան գետի ձախ ափին: Բլուրն ունի 6 հա մակերես  և գտնվում է Հրազդան գետի մակերևույթից 30 մ բարձրության վրա:

Շենգավիթն ունեցել է շատ հարմար դիրք. նախ և առաջ Հրազդան գետը, որը սննդի և ջրի անսպառ աղբյուր էր: Այստեղ եղել են մեծ քանակությամբ ձկներ, այդ թվում նաև լճային ձկներ. Հրազդան գետն ամբարտակով փակվել է, և ստեղծել են արհեստական լճեր, որտեղ և բնակվել են այդ ձկները: Շենգավիթը բացառիկ էր իր սննդի պաշարներով: Այստեղ գտնվել են հացահատիկի հորեր, որոնք կարող էին ամբարել մինչև 4 տոննա հացահատիկ: Արդեն հայտնաբերված հորերում եղած հացահատիկով կարող էր ամբողջ տարին կերակրվել շուրջ 1000 մարդ:

Բուն բնակատեղին բաղկացած է հաջորդաբար իրար վրա կառուցված մշակութային ու հնագիտական 4 շերտերից՝ 4 մետր խորությամբ: 1- ին շերտ՝ ուշ նեոլիթ / 3500-3000 թթ/, 2-րդ շերտ՝ վաղ էնեոլիթ /3000-2700թթ/, 3-րդ շերտ՝ միջին էնեոլիթ /2600-2300թթ/, 4-րդ շերտ՝ ուշ էնեոլիթ /2300-2000 թթ/: 

Պեղումների արդյունքում բացվել են  առանց որոշակի հատակագծի՝ կացարաններ ու տնտեսական կառույցներ` խառնիխուռն դասավորությամբ, անկանոն ու ծուռումուռ նրբանցքներով. պեղվել է դամբարանադաշտը: Գտնվել են նաև մեծ թվով այծի ու ոչխարի ոսկորներից պատրաստված հերուններ, բրիչներ, ինչը վկայում է զարգացած անասնապահության մասին: Գտածոների առկայությունը վկայում է, որ Շենգավթի բնակիչները ունեցել են նստակյաց կենսակերպ, զբաղվել են երկրագործությամբ, հատկապես հացահատիկային կուլտուրաների մշակմամբ: Հայտնաբերվել են ցորենի ածխացած մնացորդներ: ՈՒշադրության արժանի են նաև բազալտե աղորիքները և քարե սանդերը` վարսանդներով (հավանգ), որոնցով աղացել կամ մանրեցրել են սերմնահատիկները:  
                                                                                    
Պեղված նյութերի հիման վրա 1968 թվականին բացվում է  Շենգավիթ թանգարանը, որը հանդիսանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի մասնաճյուղը: 2003թ. թանգարանը վերանվանվել է Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի: Հնավայրի նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները