Դվին

Լավ 7.9
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Արարատի մարզ, ք. Դվին
Հիմնադրվել է` IV հազ.
Երևանից` 38կմ/40ր



Դվինը գտնվում է Արտաշատ քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք: Այն, մոտ հազարամյա պատմությամբ, Հայաստանի ամենանշանավոր եւ համեմատաբար լավ ուսումնասիրված քաղաքներից է, Հայաստանի 12 մայրաքաղաքներից մեկը։

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Դվին մայրաքաղաքը կառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, տաճարներ, աշտարակներ:

Այսօր այստեղ հիմնականում զբաղվում են այգեգործությամբ. աճեցնում են`  խաղող, ծիրան, դեղձ և խնձոր: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, բադրիջան ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները