Պորտաքար

6.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Սիսիան
Երևանից` 220կմ/3Ժ 20ր

 

 

Պորտաքարը տեղակայված է Սիսիան քաղաքից 12 կմ հարավ-արևելք։ Այն քարանձավի վերնամասի ժայռաբեկորային մի քանի քառակուսի մետր ողորկ հատվածից դուրս եկած կոնաձև ելուստ է: Ժողովրդական հավատալիքներում հազարամյակներ շարունակ այս հուշարձանը եղել է աշխարհի կենտրոնի և մարդկության առաջացման վայրը։ Պորտաքարը երկպագվել է որպես վերարտադրության ու պտղաբերության, բեղմնավորող ուժի խորհրդանիշ (ամենայն հավանականությամբ կապված է Անահիտ աստվածուհու պաշտամունքի հետ)։

 

Ըստ ավանդության ամուլ կանայք այստեղ գալով՝ կատարում են որոշ ծիսակատարություններ, որից հետո պորտով հպվելով քարին՝ պտտվում են: Այստեղ ուխտի գալով՝ կանայք հոգեբանորեն բուժվել են: Ճանապարհին կարող եք Սմբատաբերդ այցելել: 

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները