Ույծ

Լավ 7.1
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Սիսիան

Հիմնադրվել է` III հազ. Ք. Ա.

Երևանից` 210կմ/3Ժ

 

 

Ույծ գյուղը գտնվում է Սյունիքի մարզում,  Սիսիանից 2 կմ հարավ-արևելք։ Մինչև 1990 թ. կոչվել է Ուզ։ Գյուղն ունի 3 հազար տարվա պատմություն։ Այն հայտնի է մեգալիթյան բերդ-ամրոցով, կիկլոպյան բերդով։ Ըստ Մորուս Հասրաթյանի՝ Ույծ նշանակում է զատ, անջատ։ Ունի 98 ընտանիք 361 բնակիչ։ Բնակիչները եկել են Պարսկաստանի Ուզումչի գյուղից։ Գյուղում կա 2 եկեղեցի, մեկն ավերված վիճակում։

 

Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, ինչպես  նաև դաշտավարությամբ և կերի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մշտական կինո, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժարան: Գյուղում աշխատում է ջրաղաց, ունեցել է ձիթհանք:

 

Նույն մարզում կարող եք այցելել Գորիս՝ դարավոր պատմություն ունեցող ևս մեկ քաղաք: 




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները