Ագարակ

Հրաշալի 9.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Սյունիքի մարզ, ք. Ագարակ
Հիմնադրվել է` III հազ.
Երևանից` 383կմ/5Ժ 20ր



Պատմամշակութային Ագարակ արգելոցը գտնվում է Արագած լեռից հարավ, Ամբերդ գետակի ափին: Անցնելով նույնանուն գյուղը բաժանող ճանապարհը, միանգամից մարդը հայտնվում ես այլ ժամանակներում` կարծես ակնթարթորեն հաղթահարելով տասնյակ դարերի հսկա վիհը: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088մ: 

Հուշարձանախումբը ներկայանում է քարակոփ և ժայռափոր կերտվածքների համալիրներով և դրանց շուրջը տարածված բազմաշերտ բնակավայրերով ու դամբարանադաշտերով:

Ագարակ հնավայրի մեծածավալ պեղումները սկսվել են 2001թ.-ին: Պեղումների արդյունքերը ցույց են տվել, որ այս տարածքը բնակեցվել է մթա III հազազարամյակի առաջին քառորդից: Այստեղ խոշոր բնակատեղի է եղել նաև Երվանդունիների ու Արտաշեսյանների հարստության օրոք (մթա VI-Iդդ), իսկ հետագայում շարունակել է իր գոյությունը մինչև XVII-XVIII դարերը:

Ագարակի արգելոցի տարածքը հսկայական է, այն 118 հա է զբաղեցնում: Ագարակի համալիրը «բազամշերտ է». մարդն այստեղ ապրել եւ արարել է տարբեր պատմական դարաշրջաններում: Սակայն առայժմ պեղված է միայն մի փոքր մասը՝ վերը նշված ժայռը եւ դրա շուրջը: Այստեղ հայտնաբերվել է փողոց, որի եզրերին շրջանաձեւ հատակագծով տներ են եւ այլ ուղղանկյուն կառույցներ: Ժայռի հարավային կողմում հայտնաբերվել են արդեն Վանի թագավորության (ուրարտական) ժամանակշրջանի իրեր, դամբարանախորշեր, մ.թ.ա VIII-VI դդ. խեցեղեն:

Ըստ ուսումնասիրությունների, Ագարակը Երվանդյանների շրջանում քաղաքատիպ բնակատեղի է եղել, որի անվանումը դեռեւս հայտնի չէ: Քաղաք-տաճարում հայտնաբերված մեծ քանակությամբ ժայռափոր հնձանները վկայում են, որ այն եղել է խոշոր խաղողագործական եւ գինեգործական կենտրոն:

Ագարակի զարթոնքը եղել է մ.թ.ա. IV-III դդ. մինչեւ II-IV դարերը, երբ բնակավայրը ներգրավվել է, այսպես կոչված, միաջազզային առեւտրի մեջ: Այդ մասին են վակայում հելլենիստական եւ հռոմեկան շրջանի մետաղադրամները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:
 
Ագարակի հնավայրի 2001-2003 թթ. ուսումնասիրություններից պարզվել է, որ բնակատեղին մի քանի փուլերով է բնակեցվել, բազմաթիվ շերտեր կան, եւ ամենավաղ շերտերը վերագրվում են վաղ բրոնզե դարին`Քրիստոսից առաջ 29-27-րդ դարերին:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները