Վիշապ

Հրաշալի 9.4
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը`  Հայկական լեռնաշխարհ
Հիմնադրվել է` Ք.Ա. II հազ.



Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի (Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին) և հարակից շրջանների (Ջավախք/Թռեղք, Նախիջևան, Էրզրում/Կարս) բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են:

Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Այս հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Վիշապաքարերի մի մասը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Դրանք կերտվել են միակտոր քարից. ամենամեծը ունի 5,06մ բարձրություն: Ունեն ձկան տեսք` վրան օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով: Սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Ենթադրվում է, որ այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող աստվածությունների կուռքեր:

Վիշապները հայկական առասպելաբանության մեջ նախաստեղծ էակներ են: Միաժամանակ և դրական և բացասական հատկանիշները բնութագրական են առասպելաբանական վիշապներին: Օրինակ` հայկական ավանդապատումներից մեկում` ցուլ-լեռ Տավրոսը պոզահարում, սպանում է վիշապ-լեռ Զագրոսին որի վերքերից հոսող կենարար հեղուկից էլ ձևավորվում են Զաբ գետի ջրերը: Այստեղ Զագրոսը հանդես է գալիս իչպես չարի, այնպես էլ բարու` կերպարում: Հայկական և ընդհանրապես հնդևրոպական լեզվախմբի ժողովրդների առասպելներում և ավանդազրույցներում բնութագրական առանձնահատկություններից են դուալիստական մոտեցումները:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները