Գոշավանք

Շատ լավ 8.7
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Տավուշի մարզ, Գոշ գ.
Հիմնադրվել է` XII դ
Երևանից` 115կմ / 2ժ



Գոշավանք (նաև Նոր Գետիկ) հայկական վանք է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում, Դիլիջանին բավականին մոտ: 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը գտնվում է Գետիկ գետի վտակի ափին:

Գոշավանք անունն ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան. վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր

Մխիթար Գոշը ժամանակի ճանաչված գիտնականներից էր, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ,պատմիչ, առակագիր ու մանկավարժ։ Նրա իմաստության համբավն այնքան էր տարածվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ և շատ այլ գիտնականներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, այդ թվում` իրավաբանական մտքի մեծագույն նվաճումների շարքին դասվող «Գիրք Դատաստանին» (Դատաստանագիրքը), չափազանց հայտնի և սիրված Առակները, աղոթքներ ու շարականներ, կարևոր աստվածաբանական, պատմական աշխատություններ։ Նա մեծ հեղինակություն է վայելել ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում. եղել է Զաքարե Բ Մեծ Զաքարյանի խոստովանահայրն ու խորհրդատուն։

Ճարտարապետական համալիրում պահպանվե լ են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության` կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի  ճարտարապետը Մխիթար Հյուսնն է: 

Վանական համալիրը հայ ճարտարապետական մտքի և շինարվեստի նշանավոր օրինակներից է։ Մեզ են հասել շինարար վարպետներից երեքի անունները` ճարտարապետ Մխիթարի (Մխիթար Հյուսն), նրա աշակերտ Հովհաննեսի և անզուգական քարագործ վարպետ Պողոսի, որի ձեռագործ աշխատանքներից է Գոշավանքի նշանավոր խաչքարը։



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները