Օձուն

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Լոռու մարզ, գ. Օձուն
Հիմնադրվել է` IV դ
Երևանից` 177կմ / 2ժ 20րոպե

Օձունի Գմբեթավոր Բազիլիկ

 

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետությունը (4-7-րդ դարեր) բացառիկ նշանակություն ունի Հայաստանի եկեղեցական ճարտարապետության պատմության համար: 301թ. Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո սկսվում է կառուցապատման նոր փուլ` հորինվածքային, գեղարվ եստական ու կոնստրուկտիվ նոր սկզբունքների մշակմամբ, որոնց հիման վրա ծաղկում է ապրում ողջ միջնադարյան հայ ճարտարապետությունը:

 

Այդ շրջանի գլուխգործոցներից է 6-7-րդ դարերում կառուցված Օձունի տաճարը: Տաճարը գտնվում է Լոռու մարզի համանուն գյուղում` բարձրադիր բլրի վրա` շրջապատված Հայաստանի հյուսիսի չքնաղ բնությամբ, որի գունագեղ պատկերներն առավել հեքիաթային են դառնում աշնանը:

 

Տաճարն իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա` արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն հատակագծով, որը ներսից երեք զույգ մույթերով բաժանված է երեք նավերի, որոնցից կենտրոնականն ավելի լայն է և ավարտվում է կիսաշրջան ավագ խորանով, իսկ կողային նավերից բացվում են մուտքերը դեպի ավանդատներ: Եկեղեցու ողջ հորինվածքում տիրապետում է գմբեթը, որը տեղադրված է աղոթասրահի գրեթե կենտրոնում:

 

Տաճարը երեք կողմերից` հյուսիսից, արևմուտքից ու հարավից, շրջապատված է արտաքին սրահներով, որոնցից հարավայինում ու հյուսիսայինում ընդգծված են կամարաշարերը, իսկ արևմտյան կողմի սրահից բացվում է եկեղեցու կամարակապ մուտքը: Արևելյան ճակատի երկու կողմերում աչքի են ընկնում փոքրիկ զանգակատները:

 

Տաճարի հորինվածքային ամբողջությունը լրացնում են հուշարձանի գեղարվեստական արտահայտչ ամիջոցները: Ճակատները զարդարված են ամենատարբեր որմնաքանդակներով, որոնք ներկայացնում են բուսական զարդանախշեր, հավասարաթև խաչեր, պատերի մեջ ագուցված բարձրաքանդակներ, որոնցից մեկը ներկայացնում է Տիրամորը` մանուկ Քրիստոսը գրկին: Այդ բարձրաքանդակների մի մասը պատկանում է տաճարի կառուցման ժամանակին, մյուսներն ավելի հին են, և ենթադրվում է, որ այստեղ են փոխադրված այլ հուշարձաններից:

 

Օձունի տաճարի ընդհանուր համալիրի մեջ է մտնում տաճարի հյուսիս-արևելյան կողմում մեկուսի տեղադրված մահարձանը` վաղ միջնադարյան մեմորիալ ճարտարապետության և քանդակագործության լավագույն նմուշներից մեկը: Բարձր պատվանդանի վրա կանգնած կամարակապ երեք մույթերի միջև կանգնեցված են մոտ 5մ բարձրությամբ քառակող երկու կոթողներ` ամբողջությամբ պատված բարձրարվեստ հարթաքանդակներով` երկրաչափական ու բուսական հարուստ զարդանախշերով, կրոնական բնույթի տեսարաններով: Հատկանշական է դրանցից մեկը, որը պատկերում է խոզագլուխ մարդու, ում ձեռքին կա խաչով պսակված գավազան: Ենթադրվում է, որ այդ պատկերը կապված է Հայոց Տրդատ թագավորի` խոզակերպ դառնալու ավանդույթի հետ: Հարթաքանդակներում կարելի է տեսնել նաև առաքյալների և Տիրամոր ու մանկան պատկերները:

 

Քոբայր վանական համալիրը գտնվում է Օձունի ճաճարից ոչ հեռու: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները