Հաղպատավանք

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Լոռու մարզ, գ. Հաղպատ
Հիմնադրվել է` X դ
Երևանից` 185կմ / 2ժ 25րոպե


ՅՈՒՆԵՍԿՈՅ-ի ժառանգություն

Հաղպատի վանական համալիրը գտնվում է  Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր     մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ: Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր։

XII դ 2-րդ կեսից XIV դ Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն: Սանահինից այստեղ է տեղափոխվումտեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI դ վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, արաբները: XII դ 2-րդ կեսից XIV դ Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա`Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223 թ-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ 

Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակություն, տարածքային հավասարակշռվածություն։ Շրջապարսպի ներսում են Սուրբ Նշան, Սուրբ Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Խաթունաշեն) եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը, մատուռ-դամբարանները, խաչքարեր։

XI-XIII դդ Հայաստանում հայտնի էին Հաղպատի դպրոցը և գրատունը։ Այստեղ ուսուցանել են քերականություն, հռետորություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն,երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։  Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կարուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։ Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես՝ կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։




Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները