Էջմիածնի Մայր Տաճար

Բացառիկ 9.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` ք. Էջմիածին
Հիմնադրվել է` 303թ
Երևանից` 23կմ / 25րոպե
Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։

Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում` Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):

Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը):

Սկզբում Մայր տաճարը բազիլիկատիպ էր, սակայն շուրջ 480 թ իշխան Վասակ Մամիկոնյանը այն վերակառուցում է` նրան տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը։

Մայր տաճարում գեղանկարչական աշխատանքներ է կատարել Նաղաշ Հովնաթանը (պահպանվել են գմբեթի վերին մասի նկարազարդումներն ու ավագ խորանի ներքին մարմարի վրայի Աստվածամայրը): Էջմիածնի Մայր տաճարի համար պարբերաբար նկարներ են աստեղծել Հակոբ և Հարություն Հովնաթանյանները: Մայր տաճարի ներսի ձևավորման կարևոր տարրերն են եղել Նաղաշ Հովնաթանի գեղանկարչական, հաստոցային գործերը: Նա նկարել է սրբերի, հոգևորականների, բազմաֆիգուր թեմատիկ կտավներ:

Մայր աթոռի շենքում գոծում է թանգարան, որտեղ պահպանվում են հայկական եկեղեցական արվեստի բազմաթիվ գործեր, ձեռագրեր, ասեղնագործություններ և այլն։ Կա նաև հայկական հին դրամների, գորգերի, նկարների և այլ արժեքավոր նյութերի հավաքածուն: Թանգարանում պահվող սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին), Նոյյան Տապանի մասունքը:

7-րդ դարում տաճարը վերակառուցվել է Կոմիտաս և Ներսես Գ կաթողիկոսների կողմից, 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ Էջմիածնի թանգարան-գանձարանը:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները