Գոշի լիճ

Լավ 8.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Տավուշի մարզ
Երևանից` 117կմ/1ժ 51րոպե


Գոշի լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Գոշ գյուղի մոտ: Լճի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 80մ։ Առավելագույն խորությունը 8մ է։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է ընդամենը 14° C:

Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների` ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։

Այս տարածքը աստվածների նստավայրի է նման:  Մի գուցե հենց սա է այն դրախտը, որն այդքան փնտրում էինք: Ամեն դեպքում, տեսնելով այս յուրօրինակ և անբացարտելի բնությունը, այլ կերպ հնարավոր չէ նկարագրել զգացմունքներդ: Մարդ հազվադեպ է հանդիպում այսպիսի չքնաղ գեղեցկության, հանգստության, անհոգության և բնության հրապուրիչ շքեղության:  

Նախկան Գոշի լիճը տեսնելը կարող նաև այցելել Գոշավանքը: Գոշավանք վանական համալիրը գտնվում է Գոշ գյուղում։ Հիմնադրվել է Իվանե և Զաքարե Զաքարյանների և նրանց վասալների Խաչենի տիրակալների Վախթանգի և Գրիգորի անմիջական աջակցությամբ ու միջնադարյան Հայաստանի մեծ մտածող Մխիթար Գոշի նախաձեռնությամբ(12–13–րդ դդ.)։ Վանական համալիրը կառուցվել է նախկինում ավերված Գետիկի վանքի տեղում, որի հետևանքով էլ նոր վանքը սկզբում անվանել են Նոր Գետիկ, իսկ հետագայում Գոշի անունով Գոշավանք։ 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները