Դիլիջան

8.9
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Տավուշի մարզ
Երևանից` 94կմ/2ժ.


Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում, Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա: Քաղաքը շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Իր բնակլիմայական պայմաններով Դիլիջանը եզակի բնակավայրերից է: Քաղաքի չքնաղ բնապատկերը լրացուցիչ դրական ներգործություն է ունենում հիվանդների եւ հանգստացողների վրա: Քաղաքի հյուսիսային մասում 1400 մ. բարձրության վրա է գտնվում Պարզ լիճը։

Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:
       
Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ, որոնք ունեն երկաթ-հիդրոկարբոնատա-քլորիդ-նատրիումակալցիումական բաղադրություն։ Աղբյուրներից երկուսը շշալցվում են։ «Դիլիջան» և «Դիլիջան Ֆլորովա» հանքային ջրերն իրենց առողջարանական հատկություններով համարժեք են ֆրանսիական «Վիշի» և վրացական «Բորժոմի» հանքային ջրերին։ Քաղաքի բնապատկերին առանձին հմայք է հաղորդում Աղստև գետն իր վտակներով։ Սովորաբար Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահռչակ Դավոս առողջարանի և վրացական Աբաստումանի հետ։ Հայաստանում առաջին առողջարանը հիմնադրվել է Դիլիջանում 1921 թ.։

Ներկայումս քաղաքում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ. այստեղ է նաև Դիլիջանի ազգային պարկը:

«Եթե դրախտում կան անտառներ, լեռներ և հանքային ջրեր, դրախտը նման կլինի Դիլիջանին:
Յու. Կիրիլովա



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները