Բջնի

Լավ 8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Կոտայքի մարզ
Երևանից` 44կմ/46ր.



Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Հայաստանի հանրապետության Կոտայքի մարզում, Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Բջնին հայտնի է իր հանքային ջրով և բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով: Հենց այստեղ է արտադրվում հայտնի «Բջնի» հանքային ջուրը: 

Միջին դարերում Բջնին հայ գրչության կարեւորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել 12-17 դդ. այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր: Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով` 1031 թ.: Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ: Վերանորոգվել է 1947 թ.:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները