Արզնի

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Կոտայքի մարզ
Երևանից` 20կմ/24ր.



Արզնին առողջարանային գյուղ է Հայաստանում, Կոտայքի մարզում։ Այն գտնվում է Հրազդան գետի ձախ ափում, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս: Արզնիում կլիման ցամաքային է, մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C), ամառը զով է (հուլիսի միջին ջերմաստիճանը +22 °C), աշունը տաք է ու երկարատև: 

Գյուղը հիմնվել է XIX դարում Պարսկաստանից Արևելյան Հայաստան տեղափոխված ասորիների կողմից։ Բնակչությունը կազմում է 2,529 մարդ (2009): Արզնին առողջավայր է, հայտնի է իր հանքային ջրերով: Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1.25-2.0 գ/լ) եւ հանքային տարրեր (8-10 գ/լ), հանդիսանում են արդյունավետ բուժման հիմնական գործոնները: 

Նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա, ասորաբնակ լինելու համար կոչվել է նաև Արզնի-Ասորիք: Հայտնի է եղել որպես զուտ հայկական գյուղ: Սրա ապացույցներն են Արզնիի տարածքի շինությունների և պարիսպների ավերակները, պարիսպներից դուրս, հյուսիսաին կողմում սրբատաշ քարից շինված դեռևս կանգուն 2 մատուռները, խաչարձաններով հարուստ գերեզմանատունը: 

Արզնի անվան ամենահին հիշատակությունը գալիս է 15-րդ դարի կեսերից: Ստուգաբանությունը կապված է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելի հետ: Մեկնաբանվում է մեռածների միջից Արային զննիր իմաստով: Գյուղում կա 6-րդ դարի կանգուն եկեղեցի, իսկ հին եկեղեցիների քարերով ասորիները կառուցել են նաև իրենց եկեղեցին: Նրա տարածքում հայտնաբերվել են քարե դարի և նեոլիթի ժամանակաշրջանի նյութեր: 

Հրազդանի կիրճի ձորում կան քարայրներ, որոնք հնում ծառայել են որպես պատսպարան և ունեցել պաշտպանական նշանակություն: Ներկայումս գյուղը հայտնի է որպես առողջարանային գոտի, որտեղ գործում են 5 առողջարաններ: Այստեղի առողջարանները կառուցված են նաև Հրազդանի կիրճում, գետի երկու ափերին: Այստեղ հիմնականում բուժվում են աղեստամոքսային տրակտի, սրտի իշեմիկ եւ ռևմատիկ հիվանդություններ: Գյուղից ոչ հեռու գտնվում է Արզնի ՀԷԿ-ը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները