Ջերմուկ

8.9
Ըստ կարծիքների

Պատվիրել

Վայրը` Վայոց Ձորի մարզ

Երևանից` 175կմ/3ժ.

 

 


Ջերմուկը
տեղակայված է Վայոց Ձոր մարզի անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 աստիճան, ամռանը՝+15.3 աստիճան, աշնանը՝ + 4.9 աստիճան, ձմռանը՝ -9 աստիճան:

Բնակավայրը հիշատակվում է 13-րդ դարից, սակայն քաղաքի հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու մնացորդները փաստում են, որ բնակավայրը ավելի հին ժամանակներից է: Ջերմուկի ջրերը զանազան հիվանդություններ բուժելու հուսալի միջոց են եղել անհիշելի ժամանակներից: Ըստ պատկմական աղբյուրների` Ջերմուկը Սյունյաց գահերեց իշխանների ամառանոցն է եղել: Վկայություններ կան այն մասին, որ մարդիկ երկար դժվարանցելի ճանապարհ են անցել կիրճերով, նեղ կածաններով, որպեսզի տաք և բուժիչ ջրերում լոգանք ընդունեն:  Միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները ապացույց են, որ Ջերմուկի բուժիչ հանքային ջրերը՝ որպես բուժամիջոց, օգտագործվել են դեռևս դարեր առաջ:

Անկրկնելի է Ջերմուկի մեծ ջրվեժը. 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող այս հրաշքը ժողովուրդը անվանել է «Ջրահարսի վարսեր»: Վայոց Ձոր մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան վայրերով՝ Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդևանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն: Կեչուտի ջրամբարը սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Այն «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը (48 կմ) ։

Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։ Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար: Այսօր Ջերմուկում կան բազմաթիվ առողջարաններ, որտեղ կարելի է համատեղել հանգիստը բուժման հետ. ամենահայտնին «Ջերմուկ Արմենիա» առողջարանն է:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները