Մագիլի քարանձավ

Լավ 7.3
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Վայոց Ձորի մարզ
Երևանից` 112կմ / 1ժ 32րոպե


Մագիլի քարանձավը Հայաստանում ամենամեծերից է: Քարտեզագրված տարածքը 1,7կմ խորություն ունի, սակայն դեռևս կան ամբողջականությամբ չհետազոտված ավելի փոքր հատվածներ:

Նեոլիթյան ժմանակաշրջանի քարանձավից հայտնաբերվել են քարեդարյան ոսկորներ և քարե գործիքներ, ինչպես նաև IX դարի գտածոներ: Քարե դարում ընդունված է եղել, որ քարանձավը լինի դժվարամատչելի, և մուտքը` նեղ: Մագիլի քարանձավի մուտքը նույնպես այնքան նեղ է, որ միայն մեկ մարդ կարող է անցնել այնտեղով: Հիմնական պատճառը թշնամիներից պաշտպանվելն է եղել, քանի որ այն հուսալի  ապաստարան է եղել հարձակումներից թաքնվելու համար:
 
Մագիլի քարանձավը նաև հազվագյուտ ստորգետնյա էկոհամակարգ է` հազարավոր չղջիկների բնակավայր: Չղջիկները կազմում են Հայաստանի էկոլոգիական համակարգի անօտարելի մի մասը և դրա կայունության պահպանման հարցում առանցքային նշանակություն ունեն:

Մի խումբ հնէաբաններ Հայաստանի Վայոց Ձոր մարզում գտնվող քարանձավից հայտաբերել են կաշվե կոշիկ, որն ավելի քանի 5500 տարեկան է: Այն իր տարիքով մոտ 1000 տարով գերազանցում է Եգիպտոսի աշխարհահռչակ Գիզա բուրգին: Զարմանալիորեն, կոշիկը միանգամայն պահպանված վիճակում է գտնվում:

5500-ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունից հետո ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում: Այս հայտնագործությունը կարևոր է ու յուրահատուկ, քանի որ վկայում է գինու խոշորամասշտաբ արտադրության մասին: 

Քարանձավը փակ է, և այն կարելի է այցելել միայն հատուկ մասնագետների ուղեկցությամբ:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները