Գեղամա լեռներ

Լավ 8.1
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ
Բարձրությունը3597մ
Երևանից` 26.8կմ / 38րոպե

 

Գեղամա լեռնաշղթա, բարձրագույն կետը՝ Գեղ լեռ (Աժդահակ), 3597մ

 

Գտնվում է Երեւանի եւ Սեւանա լճի միջեւ։ Ձգվում է հյուսիս-հյուսիս-արեւմուտքից՝ հարավ-հարավ-արեւելք։ Իրենից ներկայացնում է մոտ 2800-3000մ բարձրությամբ սարավանդ՝ դրա վրա բարձրացող հրաբխային կոներով (Գեղ (Աժդահակ), Սեւկատարը, Արմաղան եւ այլն)։

 

Կլիման չափավոր ցամաքային է, կարճատև զով ամառներով և ցուրտ ձմեռներով: Գագաթնային մասում ցուրտ լեռնային կլիմա է: Տարեկան միջին ջերմաստիճանը ստորոտից մինչև գագաթները կազմում է -2°C - +4°C: Տարեկան տեղումները՝ 500-900մմ:

 

Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար:

 

Տարիներ շարունակ, ամեն օր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը:

 

Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները:

 

Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները