Ծաղկաձոր

8.9
Ըստ կարծիքների

Պատվիրել
Գտնվելու վայրը` Կոտայքի մարզ
Հանգստավայրի տեսակը`  լեռնադահուկային հանգստավայր
Երևանից` 56կմ/50ր



Ծաղկաձոր առողջարանային քաղաքը («Ծաղիկների ձոր») գտնվում է Երևանից 55 կմ հյուսիս-արևելք, բնության գեղատեսիլ անկյունում, Թեղենիս սարի արևմտյան լանջին: Քաղաքը ծովի մակարդակից 1700-1900մ բարձրության վրա է. շրջապատված է անտառներով ու լեռներով: Կլիման մեղմ է, օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կազմում է +18ºC, իսկ հունվարին` – 6ºC, տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 600-700 մմ, արևային ժամերը` 2500: Քաղաքի բնակչությունը հիմնականում զբաղված է սպասարկման ոլորտում:

Ծաղկաձորում սկսել են բնակություն հաստատել դեռևս III-V դարերում։ Վաղ միջնադարում (IV-V դարեր) այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող Վարաժնունի տոհմին։ VI դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ Կամսարական տոհմի տիրապետության տակ:

XVII դարի սկզբին քոչվորական ցեղերը, գրավելով «Ծաղիկների ձոր»-ը, տեղանքը կոչեցին Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքերեն թարգմանությունն է։ Քաղաքը կրկին Ծաղկաձոր վերանվանվեց 1947 թվականին։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը (1828թ), Ծաղկաձորում բնակություն հաստատեցին հազարավոր հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից և Պարսկաստանից:

Այժմ Ծաղկաձորը համարվում է միջազգային ճանաչում ունեցող հանգստավայր, որտեղ հատկապես զարգացած է լեռնադահուկային սպորտը: Ծաղկաձորը տեղակայված է նույն բարձրության վրա, ինչ Մեխիկոն և այդ հիմնավորմամբ 1968-ին Մեքսիկայում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին հենց Ծաղկաձորում է կառուցվել ԽՍՀՄ գլխավոր սպորտային համալիրը: Այստեղ բազմաթիվ օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների են պատրաստվել աշխարհի տարբեր երկրների հավաքականները: Որպես լեռնադահուկային կուրորտ` Ծաղկաձորն ավելի հայտնի է դարձել Ճոպանուղու կառուցումից հետո:

Քաղաքի մեջ է գտնվում Կեչառիս վանական համալիրը (XI-XV դարեր) իր Կաթողիկե (XV դար), Սուրբ Նշան եկեղեցի (XI դար) և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1003թ.) եկեղեցիներով, համալիրից 200 մ արևմուտք՝ Սուրբ Հարություն եկեղեցի (1228թ.):



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները