Պարզ լիճ

Շատ լավ 8.8
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Տավուշի մարզ
Երևանից` 93կմ / 1ժ 8րոպե


Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: 

Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Սնումը աղբյուրներից և մթն. տեղումներից է։ Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։

Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:

Ի հարկե, Պարզ լիճը չես համեմատի Հայաստանի կապույտ մարգարտի՝ Սևանա լճի հետ, որն առաջարկում է զվարճանքի և արկածների անվերջ տարբերակներ, սակայն, եթե դուք իսկապես գնահատում եք բնությունը, հանգիստը և խաղաղ մթնոլորտը, ապա պետք է անպայման այցելեք այս վայրը: 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները