Ազոխի քարանձավ

Լավ 7.5
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Հադրութի շրջան, Արցախ
Երևանից` 369կմ / 4ժ 50րոպե
Ազոխի քարանձավը (այլ, ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) գտնվում է Հադրութի շրջանում, Արցախի հարավային սահմանին մոտ։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8,000 քմ տարածություն, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։
Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ, Արցախ աշխարհի հարստությունները բազմիցս պահվել է այնտեղ: Այստեղ հայտնաբերվել են քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին: Ամենամեծ սրահը զբաղեցնում է 3000 քառակուսի մետր մակերես: Այստեղ են գտել բազմապիսի կավե իրեր, տաշած քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկորներ: Պարզվում է, որ առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:
2002-ին գտել են չխանգարված մուտքեր, ինչպես նաև նախամարդկային շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց կարգին կան գործիքներ և անասունների բրածոներ՝ որոնք կրում են այս գործիքների հետքերը։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ 
Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար ուսումնասիրվում է և մատուցում է նոր անակնկալներ հատազոտողներին:


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները