Մոզրովի քարանձավ

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Վայոց Ձորի մարզ
Երևանից` 127կմ / 1ժ 42րոպե

 

Այն, որ Հայաստանում դեռ շատ չբացահայտված պատմամշակութային և զբոսաշրջության վայրեր կան, արձանագրված փաստ է, և դեռ երկար ժամանակ կպահանջվի դրանք բացահայտելու համար: Առհասարակ, քարանձավներն իրենցից ներկայացնում են ուրույն մի «աշխարհ», և Հայաստանի բազմահազար քարանձավները, որոնցից շատերը ստեղծել է մարդը (Հին Խնձորեսկ,Հին Գորիս, Գեղարդաձոր և այլն), իրենց գեղեցկությամբ և պատմական արժեքով չեն զիջում աշխարհի շատ երկրների քարանձավներին: Մոզրովի քանարձավը Հայաստանի ամենաքիչ ճանաչելի բնական հրաշալիքներից է: Գտնվելով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ այն հայտնաբերվել է 30 տարի առաջ` Մոզրովի գյուղ տանող ճանապարհի շինարարության ժամանակ:

 

Մինչ այդ այն եղել է կույր քարանձավ (այդպես են կոչվում այն խոռոչները, որոնք դեպի երկրի մակերևույթ ելք չունեն): Շինարարները խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը: Մոզրովը խորը քարանձավ է՝ երկրաբանական հարուստ գոյացություններով: Իր երկարությամբ այն Հայաստանում երրորդն է` մոտ 260 մ երկարությամբ (առաջին տեղում Արջերի քարանձավն է` 3,5 կմ, երկրորդը` Մագելի քարանձավը` 1.7 կմ երկարությամբ): Ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին երկայացրած «Մոզրովի քարանձավը՝ որպես զբոսաշրջության վայր» ստեղծելու ծրագրի` Մոզրովն իր բնական գեղեցկությամբ և երկրաբանական գոյացություններով զբոսաշրջության ցուցադրական վայր դառնալու իդեալական թեկնածու է, որ կարող է լինել, որպես «Ցուցադրական քարանձավ»:

 

Ցուցադրական քարանձավներըայն քարանձավներն են, որոնք մատչելի են հանրության համար: Սովորաբար, որպես այդպիսին որակվելու համար Անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմանները՝  արահետներ, լուսավորություն, ուղեկցվող տուրեր, մուտքի վճար, փակում, կանոնավոր Աշխատանքային ժամեր: Մոզրովի քարանձավը հարուստ է գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով: Այն պարունակում է բազմատեսակ ներանձավային կամ ծալքավոր գոյացություններ (կրաքարե քարանձավային գոյացություններ), ինչպիսիք են՝ շթաքարեր (ստալակտիտներ), պտկաքարեր (ստալագմիտներ), հելիկտիտներ, սյուներ, կարբոնատային հոսքեր, անձավախորշեր, դրապիերներ (ծալքավոր գոյացություններ), արգելապատնեշներ: Քարանձավն ունի անգամ եզակի «կոկորդիլոսի գոյացություն», որը շատ դուր կգա այցելուներին:

 

Այդ տեսակի գոյացություններն այն է, ինչն այցելուները ցանկանում և Ակնկալում են տեսնել քարանձավում շրջելիս: Բացի այդ, վերջերս Թռչունների քարանձավում աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերելուց հետո հայաստանյան քարանձավները մեծ ուշադրության են արժանանում միջազգային լրատվականմիջոցների կողմից: Ուստի և,քարանձավի վայրի առևտրականացումը կպաշտպանի Քարանձավը վանդալիզմից և վնասներից` դառնալով զբոսաշրջության նոր և գրավիչ տեսակի ապրանք Հայաստանում:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները