Ջերմուկի ջրվեժ

Հրաշալի 9.2
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Վայոց Ձորի մարզ
Երևանից` 172կմ / 2ժ 22րոպե



Ջերմուկի ջրվեժը գտնվում է Ջերմուկում: Քաղաքը անտառոտ լեռների գրկում է, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում):

Ջերմուկի ջրվեժն ունի 72մ բարձրություն և թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Այստեղից էլ գալիս է ջրվեժի մեկ այլ անուն՝ Ջրահարսի վարսեր: 

Մեզ է հասել ջրվեժի մասին մի հետաքրքիր ավանդություն:  Իբրև թե ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր: Նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից: Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն:

Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»:

Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է` գարնանը` +0.4 աստիճան, ամռանը`+15.3 աստիճան, աշնանը` + 4.9 աստիճան, ձմռանը` -9 աստիճան։


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները