Շաքիի ջրվեժ

Լավ 7.6
Ըստ կարծիքների

Պատվիրել
Վայրը` Սյունիքի մարզ
Երևանից` 205կմ/2ժ 44րոպե



Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։  Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում: 

Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:

Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:

Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Այստեղի բնությունը կյանք է: Յուրաքանչյուրն էլ ուզում է դուրս գալ տնից և զգալ կյանքի գերող շունչը, ապրել պոզիտիվ զգացումներ և ուղղակի ընկնել բնության գիրկը՝ մոռանալով դժվարությունների և առօրյա կյանքի մասին: Ճանապարհին կարող եք «Զորաց Քարեր» այցելել: 


Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները