Երևան Պանդոկ (Տերյան)

Տերյան փող., 91/1 շենք

Պատվիրել!

«Երևան Պանդոկը» իր այցելուներին առաջարկում է գնի, որակի և սպասարկման հիանալի համադրությամբ համեմված անզուգական միջավայր: «Երևան Պանդոկի» ճաշացանկը հագեցած է բազում կերակրատեսակներով, որն ամփոփում է հայ ժողովրդի խոհանոցային մշակույթը՝ դարերով ստուգված, սիրված ու մեր օրեր հասած ուտեստներով: Ճաշացանկը պատրաստելիս «Երևան Պանդոկում» առաջնորդվում են մի պարզ սկզբունքով. հրամցնել զուտ հայկական, բայց հանիրավի մոռացված կամ մոռացման եզրին գտնվող կերակուրները, ինչպես նաև՝ կովկասյան խոհանոցի լավագույն նմուշները, որոնք հարիր են պանդոկի հաճախորդների քիմքին, բայց յուրատիպ են ու փոքր-ինչ տարբեր: Պանդոկում կարելի է համտեսել հայկական ավանդական ուտեստներ հայ ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ: Նաև այստեղ հնարավոր է կազմակերպել գործնական հանդիպումներ և նշել անմոռանալի ընտանեկան տոներ առանձնացված սրահներում:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները