Ին Վինո Գինու ակումբ

Երևան, Սարյան 6

Պատվիրել!

«In Vino»-ն կատարյալ վայր է ֆրանսիական, իտալական, իսպանական և այլ երկներում արտադրվող հազվագյուտ, նրբահամ գինիներ փորձելու համար: Նույնիսկ եթե դուք ուղղակի ցանկանում եք զրուցել և լիցքաթափվել  ընկերների կամ հարազատների հետ մտերմիկ միջավայրում մեկ բաժակ անուշահամ գինու շուրջ, կարող հանգիստ այցելել այս վայրը: 

“In Vino”-ն  գինու ակումբ – վաճառատուն – բար է, որը հանդիսանում է Երևան քաղաքի հրաշալի վայրերից մեկը:  Այստեղ գլխապտույտ կզգաք գինու բույրից և համից: Գինի կարող եք ընտրել տարբեր երկրներից ներկրած գինիների մեծ տեսականուց, որն ամբողջովին ցուցադրված է  փոքրիկ ակումբում: Գները ևս համար են ցանկացած գրպանի: 

Այստեղ գինին կարող եք ճաշակել բարձրորակ պանիրների, մսեղենի, գետնանուշի և այլ  ընդեղենի հետ, ինչպես նաև “In Vino”-ի  համեղ սենդվիչների ղանկացած չափսի: Հաղորդակցվեք գինեգործության  համաշխարհային ավանդույթներին և գինի ըմպելու մշակույթին “In Vino”-ում: 





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները