Sommelier Wine Gallery

Երևան, Թումանյան փող. 34

Պատվիրել!

«Sommelier wine gallery»-ն Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղակայված գինու նոր սրահ է: Արտաքուստ այն կարծես թե մի հասարակ սրճարան լինի: Ներսում արդեն փոքրիկ սրճարանը վերածվում է էլիտար գինու սրահի: Այստեղ Ձեզ կդիմավորեն և կուղեկցեն դեպի ներքև, ուր գտնվում է Sommelier wine gallery-ի գլխավոր մասը: Դա ողջ աշխարհի ամենահայտնի գինեգործներից Հայաստան ներկրված բոլոր տեսակի լավագույն գինիների տեսականին է: Ձեր ուշադրությունից չեն սպրդվի հարուստ ընտրանու մեջ ներառված Չիլիի, Ֆրանսիայի և Իտալիայի ընտրագույն գինիները:

«Sommelier wine gallery»-ում ներկայացված են նաև հայկական լավագույն գինիների լայն տեսականի: Այստեղ գները նունպիսին են, ինչպիսին ցանկացած այլ խանութներում: Եվ բոլոր գինիները վաճառվում են, բացի մեկ տեսակից՝ «Karas Reserve»-ից, որը կկարողանաք համտեսել միայն այս հաստատությունում: Իսկ եթե գինու շիշը մնում է կիսատ, ապա անհրաժեշտության դեպքում աշխատակիցներից մեկը պիտակի վրա կնշի ամսաթիվը և Ձեր անունը: Հետո Դուք ստորագրում եք շշի վրա, և այն փակվում է վակուումե խցանով: Գինին մնում է Ձեր տրամադրության տակ հաջորդ տաս օրվա ընթացքում: Եթե Դուք նախընտրում եք գինին տանել Ձեզ հետ, կարող եք զգուշացնել այդ մասին մատուցողին:

«Sommelier wine gallery»-ն այն բացառիկ հաստատություններից է, որտեղ կարելի է վայելել իրական գինի: Բայց հիմնական շեշտը դրվում է գինու մատուցման արվեստի վրա: Չէ որ սոմելյեի մատուցած գինու մշակույթը համտեսելու և շշից գավաթի մեջ լցնելու մի ամբողջ արարողություն է: Մի բաց թողեք նման հնարավորությունը, այն, անշուշտ, Ձեզ հաճույք կպարգևի:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները