Որսկան

Վայք, Վայք-Գորիս ավտոմայրուղու 5-րդ կիլոմետր

Պատվիրել!

«Որսկան»-ը հյուրանոցա-ռեստորանային համալիր է` բացօթյա և փակ սպասարկման սրահներով և օժանդակ շինություններով: Դժվար գտնվի Հայաստանի հարավային մարզերի մեկ այցելու, որին ծանոթ չէ այս ռեստորանը: Տարածքը խնամքով բարեկարգված է: Փոքրիկ լճակներն ու ծաղկանոցները աչք են շոյում, իսկ դրանց մեջ կառուցված հյուրընկալության սրահները գեղեցիկ են ու հարմարավետ: 

Մինչ անձնակազմը պատրաստում է պատվերը, հյուրերը հնարավորություն ունեն ընբոշխնելու Վայոց ձորի հիասքանչ բնությունը: Մոգական հանգստացնող ազդեցություն ունեն  գետի խշշոցը ու նրա վրա թեքված ուռիների օրորը, զարմանալի են ժայռերի տեսարանները, որոնց առավել կարելի է մոտենալ գետի վրա կառուցված կամրջով: Իսկ երեխաները կարող են հրճվել ջրի մեջ խայտող ձկների խաղով և համերաշխ լողացող բադերի շարժով:

Այստեղ մատուցում են ավանդական և տեղական վայոց ձորյան ճաշատեսակներ, ինչպես նաև տեղական բարիքները` պանիր, մածուն, թթվասեր, քամած մածուն, թթուներ, բանջարներ, անմահական վայոցձորյան գինիներ: Հացը` վայոցձորյան “թափթան” թխվում և տաք-տաք մատուցվում է անմիջապես տեղում:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները