Կառլոֆ չեխական գարեջրատուն

31/174 Moskovyan St., Yerevan

Պատվիրել!

«Karloff»-ը Երևանի կենտրոնում չեխական մի ռեստորան է, ուր իրապես տիրում է Պրահայի շունչը: Հենց որ անցնեք ռեստորանի շեմքը, միանգամից կտեսնեք պղնձե տակառիկները` ռեստորանի «սրբազան» վայրը, գարեջրի գործարանը, ավելի ստույգ` բարդ կառույցի մի մասը: Հաստատության գլխավոր առավելություններից մեկը գարեջուրն է. այն յուրահատուկ է, քանզի եփվում է տեղում: Յուրահատուկ է նաև գարեջրագործը, ով պատրաստում է այս խմիչքը: «Karloff» ռեստորանը Չեխիայից հատուկ հրավիրել է այս հիասքանչ գարեջրագործին, ով իսկական գարեջրի գիտակ է և ուսումնասիրել է գարեջրագործության ողջ պատմությունը: Այստեղ խմիչքը պատրաստվում է Չեխիայից արտահանվող հումքից: Ի դեպ Դասական գարեջուրը Չեխիայում կազմակերպվող ամենամյա գարեջրի փառատոնին, որը անցկացվում էր 620 տեսակի գարեջրերի միջև իր համային տվյալների և բարձր որակի համար զբաղեցրել է պատվավոր երկրորդ մրցանակային տեղը: Հաղթանակի պատվոգիրը կնկատեք ռեստորան մտնելիս:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները