Ակադեմիա դել Գուստո

Գրիգոր Լուսավորիչի 9, Երևան

Պատվիրել!

"Accademia del Gusto" ռեստորանը տեղակայված է քաղաքի կենտրոնում, այն կատարյալ վայր է թե գործնական հանդիպումների, թե ընտանեկան ընթրիքների համար: Հաստատության հիմնական բաղկացուցիչը, բնականաբար, հանդարտության մթնոլորտն ու առանձնացման հետ համադրման համաչափությունն է:

Մտնելուն պես՝ առաջին բանը, որ կնկատեք, լռությունն ու ընդհանուր խաղաղությունն է: Կյանքի հավասարակշռված տեմպ, որտեղ տեղ չունեն աղմուկը, խառնաշփոթն ու անհանգստությունը, որտեղ անհետաքրքիր մտքերը ի վիճակի չեն Ձեզ կառավարել, որտեղ գիտակցում եք, որ այսպիսի բան երկար եք փնտրել և վերջապես գտել եք:

Որպես "Accademia del Gusto" ռեստորանի ևս մեկ առանձնահատկություն, հարկ է նշել ճաշացանկը, որի կազմմանը մեծ բծախնդրությամբ են մոտեցել: Խոհանոցը եվրոպական է:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները