Միմինո

ք. Երևան, Ալեք Մանուկյան 7

Պատվիրել!

«Միմինո» ռեստորանում կարող եք վայելել հայկական և վրացական ուտեստներ, միջազգային ճանաչում ստացած գինիներ: Ռեստորանի նախամուտքում միանգամից կնկատեք «Միմինո» ֆիլմի հերոսների լուսանկարները:

Հաստատությունում գործում են հայկական, վրացական սրահներ և 10 հոգու համար նախատեսված VIP առանձնասենյակ:

Վրացական սրահի հարդարանքը ներկայացնում է այդ երկրի մշակութային առանձնահատկությունները: Հայկական սրահում կտեսնեք հին հայկական տարազներով զուգված տիկնիկներով:

Ռեստորանում մշտապես հնչում է վրացական կամ հայկական երաժշտություն:

Այստեղ մատուցում են սառը խորտիկներ, աղցաններ, տաք մսային ուտեստներ, խաչապուրիներ և այլ ախորժահամ կերակրատեսակներ: Սնունդը պատրաստվում է միայն թարմ և էկոլոգիապես մաքուր մթերքից:

 

 

 





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները