Աի Լեոնի

Երևան, Թումանյան 40

Պատվիրել!

«Ai Leoni» ռեստորանը ձեզ կտանի իտալական խոհանոցի գլխապտույտ աշխարհ. ռավիոլի, տարատեսակ սուսներ, ծովամթերքից պատրաստված ճաշատեսակներ, անկրկնելի պաստա և իհարկե աղանդեր: Տիրամիսյուն այստեղ պարզապես հիասքանչ է:

«Ai Leoni» ռեստորանի շեֆ խոհարար Բրունոն, որը հասցնում է նաև շփվել ռեստորանի այցելուների հետ, անձամբ պատրաստում է մասկարպոնե, առանց որի անհնարին է պատկերացնել ռեստորանի թխվածքների մեծ մասը: Այստեղ հիանալի սուրճ են մատուցում: Vescovi էսպրեսոն կարող եք միայն այստեղ ճաշակել: 

Ռեստորանը շատ հետաքրքիր, բազմատեսակ, ինքնատիպ ճաշացանկ ունի: Ամեն ինչ պատրաստվում է թարմ մթերքից, որը հատուկ բերվում է Իտալիայից: 



Այստեղ շատ հայտնի են ծովամթերքից պատրաստված ճաշատեսակները՝ ռավիոլի և ծովախեցգետնով և մասկարպոնեից պատրաստված սոուսով, սև ռավիոլի, որոնք պատրաստվում են կաղամարե ձկնատեսակից: Ոչ մի իտալացի սեղան չի նստում առանց լավ գինու: «Ai Leoni» մատուցողները առաջարկում են յուրաքանչյուր ճաշակին հմատասխանող գինիներ, օգնում կողմնորոշվել, թե ինչ է կարելի է  ընտրել գինիների այդ մեծ տեսականուց, ինչպես նաև այցելուների մոտ ձևավորում յուրահատուկ խմիչքի ընտրության մշակույթը:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները