Тигран МансурянАрмен ДжигарханянАндрей МакаревичДавид НалбандянДжордж БенсонСерж Танкян


Դը Քլաբ

Երևան, Թումանյան 40

Պատվիրել!

«Դը Քլաբ» ակումբը հաճելի վայր է ձեր հանգիստը վայելելու համար: Ակումբն առաջարկում է տարբեր սրահներ: 

 

Ռեստորան

Հայտնաբերեք Ձեզ էպիկուրյան դրախտում: Վայելեք մեր ավանդական հեղինակային կերակուրները, շեֆ  խոհարար Անահիտ Սարգսյանի կատարումով, որոնց ֆրանսիական նրբագեղություն և հմայք է հաղորդում հյուր  շեֆ Նիկոլյա Նատալինիի ձեռքի հպումով: 


Թեյարան

Կտրվեք ժամանակի զգացողությունից` ընկղմվելեվ փափուկ և հարմարավետ բարձերի մեջ և համտեսեք յուրահատուկ նրբահամ թեյեր, որ ընտրված են Ձեզ համար չինական բուդդիստական ավանդական թեյագործ ընտանիքի կողմից:

 

Սրճարան

Երևանին անսովոր գողտրիկ միջավայր, ուր հեշտությամբ կկտրվեք առօրյա հոգսերից ու կվայելեք մեր անկրկնելի պիցան, աուտենտիկ ֆրանսիական աղանդերները և օրիգինալ կոկտեյլները: Դուք կարող եք հայտնվել յուրահատուկ երեկոներից մեկում` դիտելով art-house  ֆիլմ կամ ունկնդրելով քաղաքային երգի լավագույն կատարողներին: Չմոռանաք համտեսել ունիկալ Maria Sole Espresso սուրճը, որ ձեռքով բովված է բաց կրակի վրա ձիթենու փայտով: Թույլ տվեք Ձեզ այդ գայթակղությունը:

 




Համերգասրահ - 2013

Լեգենդար կեսգիշերային համերգների տուն, ուր կարող եք ունկնդրել հայկական և արտասահմանյան  լավագույն երաժիշտներին: Ըմբոշխնեք դասական, ազգային, ավանգարդ, ջազ, ռոք երաժշտություն ամենաանսպասելի միջավայրում:

 

Լանչ մենյու

Փորձեք արվեստի գործ հանդիսացող իտալական պիցաները և ֆրանսիական ձվածեղները:

Աշխատանքային օրերին` 12 %  զեղչ մեր ընդհանուր ճաշացանկի համար:


Վաճառասրահ

Դուք հնարավոր է չգտնեք այնտեղ ամեն ինչ, բայց Դուք միշտ կգտնեք ինչ-որ բան այս հետաքրքիր վայրում` գրքեր, երաժշտություն, ֆիլմեր, ձեռագործ իրեր և ավելին…



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները