Ջերմուկ ռեստորան

Ջերմուկ, Շահումյան 24/1

Պատվիրել!

Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում կերտել է մի մշակույթ, որի մեջ իր առանձնահատուկ տեղն ու նշանակություննն ունի խոհանոցը՝ իսկ խոհանոցի վրա մեծ ազդեցություն ունեն բնակլիմայական պայմանները:

Հենց այս է պատճառը, որ բազմազան աշխարհագրական և բնակլիմայական  գոտիներ ունեցող Հայաստանում յուրաքանչյուր ուտեստ ունի իր որոշակի տեղանքը:

Նմանատիպ կերակրատեսակներից է Ջերմուկի կարմրախայտը՝ որը  հանդիսանում է  «ՋԵՐՄՈՒԿ»   ռեստորանի ֆիրմային ճաշատեսակը և որի  իրական համը զգալու համար այն պետք  է ճաշակել հե՛նց  Ջերմուկում:

Բոլորի կողմից ընդունված խորոված, խաշլամա, տոլմա և այլ հայկական ճաշատեսակներից  բացի Ջերմուկ ռեստորանը աշնանը և ձմռանը իր հյուրերին  է առաջարկում  առանձնահատուկ համ և հոտով  հայակական  խաշը, աղիթանը (քյալադոշ), հարիսան:

«ՋԵՐՄՈՒԿ» ռեստորանը կառուցվել  է 2004թ-ին: Այս տարիների ընթացքում հասցրել է վայելել  տեղացիների և հյուրերի ջերմ վերաբերմունքը:

Ռեստորանը սիրված վայր է դարձել նաև համաշխարհային ճանաչում  վայելով աստղերի համար:

Այս ռեստորանում պատրաստված հայկական ուտեստների յուրահատուկությունն ու անկրկնելի համը գնահատել է նույնիսկ տաղանդավոր, աշխարհահռչակ, իտալացի սցենարիստ-կինոռեժիսյոր Տոնինո Գուերան և ռեստորանին  է նվիրել իր նկարներից մեկը՝ իր ինքնագրով: 

 





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները