Հին Էրիվան

Երևան, Հյուսիսային պող., 2 շենք

Պատվիրել!

Հնագույն ժամանակներից հայերը հայտնի են եղել իրենց ջերմ հյուրընկալությամբ և ավանդական ուտեստներով: Դա խոստովանել է յուրաքանչյուր ոք, ով երբևէ այցելել է այս երկիր կամ պարզապես շփվել հայերի հետ, որոնք ապրում են արտասահմանում: Հայերի հյուրընկալության շնորհիվ հայկական ավանդական խոհանոցի այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսիք են` տոլման, քյաբաբը, խաշը և այլն, վաղուց հայտնի են մերձավոր և հեռավոր արտերկրին և այդ գեղեցիկ ավանդույթների լավագույն պահապանն ու շարունակողն է հանդիսանում «Հին Էրիվան» ռեստորանը:

«Հին Էրիվան» ռեստորանի դռները միշտ բաց են բոլոր հյուրերի համար, ովքեր ցանկանում են ջերմ և բարեկամական մթնոլորտում անցկացնել իրենց ժամանցը:

 

 



1-ին հարկ | Բարև Լանչ''սրճարան Hi lunch                        

 

Արագ սննդի սպասարկման բաժնում Դուք կարող եք կազմակերպել Ձեր ճաշի ժամը։ Համտեսել հենց տեղում պատրաստված մի շարք կերակրատեսակներ` լահմաջո, շաուրմա, քաբաբ, բլիթներ, կարտոֆիլ ֆրի, հավի թևիկներ և այլն: Մատուցվում է նաև բիզնես լանչ:

 

1-ին հարկ | ''Ջեք Վորոբեյ'' փաբ  Jack Vorobey pub

 

Այստեղ Դուք ուղիղ եթերով կարող եք հետևել EURO2012-ի խաղերին` վայելելով  տեղի խոհանոցի համեղ ճաշատեսակները: Նշեմ նաև, որ այստեղ անցկացվելու է գարեջրի մրցույթ, և մինչև առաջնության ավարտը ամենաշատ գարեջուր ըմպած հաճախորդը կստանա ուղեգիր, որի ուղղությունը գաղտնի է  մնալու մինչև առաջնությանավարտը: Համեցեք այստեղ, և ձեզ կդիմավորի Կապիտան Ջեք Վորոբեյը, ուղեկցելով հարմարավետ և հյուրընկալ սրահը:

 

2-րդ հարկ | "Հին Էրիվան" ռեստորան՛

 

Համեցեք այս սրահ և Դուք կվայելեք անզուգական հայկական ավանդական երաժշտություն` բարձրակարգ երաժիշտների կատարմամբ։ Ջերմ, հյուրընկալ մթնոլորտում կանցկացնեք ձեր երեկոն` հայկական ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտեսմամբ։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կվայելեք ազգագրական "Ակունք" խմբի հրաշալի կատարումները: Հայկական ավանդական խոհանոց,բազմազան ուտեստներ, ազգային երաժշտություն, ջերմ մթնոլորտ ...

 

3-րդ հարկ | Karaoke Club Mona-Liza 

 

''Մոնա–Լիզա'' կարաոկե ակումբը հրավիրում է իրենց ժամանցը  անցկացնել աշխույժ հանգստի սիրահարներին։ Ձեզ սպասվում է հաճելի,վառ օր և երեկո։ Ձեզ համար կաշխատեն և ձեր հանգիստը կապահովեն մեր բարձրակարգ Dj-ները։ Լուսային էֆեկտները,ժամանակակից,ռիտմիկ երաժշտությունը էլ ավելի կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Համտեսեք փորձառու բարմենի կողմից պատրաստվաց բազմազան կոկտեյլները։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նորացված երգացանկ։ Նաև կառաչարկենք համտեսել մեր հայկական խոհանոցի բազմազան ուտեստները։ Հարուստ խմիչքների տեսականի, հարմարավետ բազմոցներ, բարձրաճաշակ ինտերիեր: Երբ այցելեք, անպայման համտեսեք մեր ֆիրմային Մոնա–Լիզա կոկտեյլը։ Ուրախ և հաճելի երեկոն ապահովված է։ Երեկոյի ընթացքում անցկացվում են տարբեր հետաքրքիր շոու-ծրագրեր։ Այստեղ նաև կարող եք անցկացնել տարբեր միջոցառումներ, ինչպես նաև ձեր ծննդյան տոնը։

 

6-րդ հարկ |Cigar-Lounge bar

 

«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի «Սիգար» լաունջ բարը հրավիրում է հաճելի երեկո անցկացնել իր հարմարավետ, հանգստավետ մթնոլորտում։ Այստեղից նույնպես բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի կենտրոն։ Բազմազան ալկոհոլային խմիչքների ցանկ, հանգիստ և գեղեցիկ երաժշտություն, բարձրակարգ սպասարկում։ Ցանկության դեպքում Լանջ բարի փորձառու DJ–ը կներկայացնի իր աշխատանքները։ Հատուկ նախատեսված սրահ ձեր անդորրը անցկացնելւու համար: Այստեղից նույնպես բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի կենտրոն:        

Այստեղ անցկացրեք նաև ձեր ծննդյան տոնը, ցանկացած միջոցառում և խնջույք… Լանջ բարի բարձրակարգ բարմենը կպատրաստի ցանկացած կոկտեյլ ձեր պատվերով։ Երբ հյուրընկալեք այստեղ, անպայման համտեսեք "Հին Էրիվան" ռեստորանային համալիրի հարուստ խոհանոցի համեղ և յուրահատուկ  ճաշատեսակները: Համեցեք շաբաթվա յուրաքանչյուր օր։

 

7-րդ հարկ | Պանորամա սրահ 

Այս լուսավոր, լայնարձակ սրահը հարմար է հարսանյաց խնջույքներ, ծննդյան տոներ և ցանկացած միջոցառում, հանդիսություններ  կազմակերպելու և անցկացնելու համար։ Հարուստ խոհանոց, բազմաոճ երաժշտություն, ժողովրդական և ժամանակակից երգ և երաժշտություն։ Ցանկության դեպքում  ձեր երեկոն էլ ավելի կաշխուժացնի մեր փորձառու և բարձրակարգ DJ-ը : Այս  սրահից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի կենտրոն`տեսանելի են Օպերան և Կարապի լիճը… Այս և Հին Էրիվան ռեստորանային   համալիրի բոլոր մյուս սրահները լիովին պատրաստ են և սիրով սպասում են իրենց  հյուրերին…

 

8-րդ հարկ | Բացօթյա Սրճարան

Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաքի կենտրոն։ Ամբողջ քաղաքը կարծես ափի վրա է… Հայկական, Կովկասյան , Եվրոպական հիասքանչ և յուրաոճ խոհանոց։ Անթերի սպասարկում։ Անցկացրեք ձեր անդորրը այս հիասքանչ և ձգող բարձրության վրա… Տարբեր ոճի երաժշտություն, հարուստ ալկոհոլային խմիչքների տեսականի…



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները