Մալխաս ջազ ակումբ

Պուշկին փող. 52/1, Երևան

Պատվիրել!

«Malkhas Jazz Club»-ը ամեն օր ժամը 21:00-ից մինչև 02:30-ը ներկայացնում է ջազ երաժշտության ծրագիր: Ցերեկային ժամերին ակումբում կարելի է հանգիստ նստել, ճաշակել հայկական խոհանոցի ճաշատեսակները: «Malkhas Jazz Club»-ը բավականին հայտնի վայր է: Սա երաժշտության իրական գնահատողների, ջազ երաժիշտների և պարզապես երաժշտական բարձր ճաշակ ունեցող մարդկանց հանդիպման կատարյալ վայր է: Այստեղ հնարավորություն է ընձեռվում լսել այնպիսի հայտնի կատարողների մատուցած երաժշտությունը, ինչպիսիք են` Malkhas Jazz Band, Art Voices, Cross-Road, Time-Report, Արամոն, Շուշան Պետրոսյանը և այլոք: Կեսգիշերից հետո հյուրերի համար նվագում է ջազմեն Լևոն Մալխասյանը, որի անունը շատերի համար հանդիսանում է հայկական ջազի հոմանիշ: Մուտքի տոմսը 2000 դրամ է:

 





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները