Մեցցո Քլասիք Հաուս ակումբ

Իսահակյան փող. 28, Երևան

Պատվիրել!

«Չափավորություն ամեն ինչում». սա «MEZZO Classic House Club» ակումբի հիմնական կարգախոսն է: Ակումբը գտնվում է Իսահակյան փողոցի վրա: Այդ չափավորությունը զգացվում է երաժշտական ակումբի թե՛ ինտերիերի, թե՛ վերջինիս երաժշտության մեջ, որտեղ «MEZZO Classic House Club»-ն շատ հաճախ եզրեր է ստեղծում առավել բարձր «soprano»-ի հետ, ինչպես նաև ձգտում կատարելության: Այս ամենը տեղանքին ավելի խորը և հարուստ բովանդակություն է հաղորդում: «MEZZO Classic House Club»-ն առաջին հերթին «երաժշտական ակումբ» է, և այդ փաստը աչքի է ընկնում ապակե դուռը բացելուն պես: Մեղեդային երաժշտությունը, որը ողջունում է Ձեզ սպասարկող անձնակազմի ժպիտի հետ միասին, սահուն կերպով միահյուսվում է շատ ներդաշնակ և հարմարավետ ներքին հարդարման հիմնական շեշտադրումների հետ: Դաշնամուրի ստեղների տեսք ունեցող աստիճաններով իջնելիս ակամա թերթում եք նոտաների տետրը` մի նոտայից մյուսին անցնելով: Տեղավորվեք ակումբի «պարտերային գոտու» հարմարավետ բազմոցում և վայելեք բարձրաճաշակ երաժշտություն՝  ջազ, բլյուզ, ռոք, դասական, էթնո:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները