Երևան Պանդոկ (Ամիրյան)

Ամիրյան 5

Պատվիրել!

«Պանդոկ Երևանի» գեղեցիկ սրահներում Ձեզ է սպասում գնի, որակի և սպասարկման հիանալի համադրությամբ համեմված անզուգական մի միջավայր: «Պանդոկ Երևանի» ճաշացանկը հագեցած է բազում ճաշատեսակներով, որն ամփոփում է մեր ժողովրդին սիրելի և դարերի տևողությամբ ստուգված ու մեր օրերը հասած կերակրատեսակներ:

Այս ռեստորանի հաջողության գրավականը մատուցվող ճաշատեսակների բարձր որակն ու բազմազանությունն է, մշտապես թարմացվող ճաշացանկը, օգտագործվող թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները և սպասարկող անձնակազմի բարյացակամ վերաբերմունքը: «Պանդոկ Երևանի» ներքին հարդարումը, որն աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, ներդաշնակությամբ և յուրօրինակ դեկորով, ստեղծված է բավարարելու նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին: Այստեղ դուք Ձեզ կզգաք ինչպես տանը` անկաշկանդ և ուշադրությամբ պարուրված, կհամտեսեք հայկական խոհանոցի անզուգական բարիքները ազգային երաժշտության մեղմիկ ելևէջների ներքո:





Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները