Կովկաս պանդոկ

Հանրապետության 82, Երևան

Պատվիրել!

Աշխարհին է հայտնի կովկասյան ժողովուրդների հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, կովկասյան խոհանոցի ախորժալի ուտեստները, անուշահամ գինիներն ու փառավոր կոնյակը:«ՙԿովկաս՚ պանդոկ»-ի հիմնադիրների ցանկությունն է եղել ոգեկոչել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր նախնիների` հյուրասիրության դարերով սրբագործված ավանդույթներն ու սովորույթները, կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն ու ճաշատեսակները:

Այդ նպատակով աշխատակազմը ուսումնասիրել է ազգագրական-հնագիտական գրականություն, արխիվային նյութեր ու լուսանկարներ, ծանոթացել կովկասյան տարբեր ժողովուրդների խոհանոցային ժողովածուներին եւ ջանացել առավելագույնս նմանեցնել «Կովկաս՚ պանդոկ»-ը 19-րդ դարի Էրիվանի ու Թիֆլիսի նպանատիպ հաստատություններին: Համահունչ մթնոլորտ ու կոլորիտ ստեղծելու նպատակով օգտագործվել է միայն բնական շինանյութ` քար, գլաքար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ, եղեգն ու ծղոտ: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների նիգերն ու բռնակները դարբնի աշխատանք են:

Իսկ  «ՙԿովկաս՚ պանդոկ»-ի խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը պարզ է. դրանք պատրաստվում են կովկասյան խոհանոցի ավանդական բաղադրատոմսերով, հայ եվ վրացի վարպետ խոհարարների կողմից, օգտագործելով միմիայն հայրենական արտադրության թարմ մսամթերք, հայկական եվ վրացական բարձրորակ սննդամթերք ու համեմունք:

Շուրջօրյա Ձեր տրամադրության տակ են Հայկական, Վրացական եւ Արեւլյան սրահները, ինչպես եւ զով Մառանը:

Երեկոյան ժ. 8-ից Մառանի Արեւելյան սրահում ամեն օր դուդուկի, քամանչայի, ուդի եւ դհոլի նվագակցությամբ հնչում են Սայաթ Նովայի, Ջիվանու, Շերամի եւ անվանի այլ աշուղների երգերը:

 


Բարև Արմենիա ընկերության միջոցով Կովկաս Պանդոկում խնջույք պատվիրեք 10 և ավելի քանակով անձանց համար և ստացեք 5% երաշխավորված զեղչ ընդհանուր հաշվից:

 

Այստեղ Դուք կվայելեք`

Վրաստանից հրավիրված բարձրակարգ խոհարարների պատրաստած վրացական ընտիր ուտեստները` կուպատին, չքմերուլին, չաքափուլին, չաշուշուլին, օստրին, խարչոն ու նաեւ վրացական խաչապուրիները,

Հայկական դարավոր խորովածը, հարիսան, տոլման, թոնրի գառն ու խաշը,

Ստերլյատ, ինչպես նաեւ Գառնիի իշխան ձուկը, անմիջապես Պանդոկում տեղադրված ջրավազանից,

Հայկական ու վրացական արեւահամ գինիները (Հայկական գինին պանդոկի տակառներից` չոր, կիսաչոր, քաղցր, սպիտակ, լիտրը 1200 դ.),

Հայկական թեյերը` ուրցի, դաղձի, ինչպես նաեւ միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված Լորենու ծաղկի թեյը, Միջերկրական դաղձը, Հայկական խառնուրդը, Անին, Արեւելյան թեյախառնուրդը:

Ինչպես նաեւ Դուք կարող եք գնել ՙԿովկաս՚ պանդոկի հուշանվերները` աղաման, ամանեղեն, կուլա:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները