Դոլմամա

Երևան, Պուշկինի 10

Պատվիրել!

«Դոլմաման» գործում է սկսած 1998թ: «Դոլմամայ»-ի խնդիրն էր վերականգնել բուն խոհանոցը և նոր գույներ հաղորդել դրան և մենյուին: Խնդիրը միաժամանակ դժվար էր և շատ հեշտ: Տեղական օրգանական հումքը, որի հետ աշխատում էին խոհարարները, շատ համեղ է և քանի որ խոհանոցը ունեցել է կարճ պատմություն, շատ ավելի հեշտ էր լինել ստեղծագործական: 1998 թ.-ին ծանր ժամանակներ էին Հայաստանի համար: Այն նոր էր դուրս եկել պատերազմից և գտնվում էր տնտեսական ճգնաժամի մեջ: Այնպես որ, ֆիզիկապես ռեստորան բացելը ուներ իր խնդիրները: Ոչ աթոռներ կային, ոչ սեղաններ: Ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու համար աշխատակիցները շրջեցին գյուղերով` հավաքելով լավաշի սեղաններ (լավաշը թղթի բարակությամբ հաց է, որը բացում են այդ սեղանների վրա և թխում են փոսի մեջ. «թոնիր»): Հետո վերականգնվեցին այդ սեղանները ռեստորանի համար, իսկ հետո գտան փականագործի, որը աթոռներ պատրաստեց նախատեսված պատվերով: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, բայց այստեղ դեռ պահպանվել են այդ սեղաններից և աթոռներից մի քանիսը:



Դոլմա՝ մենյուի հիմնական ճաշատեսակը և ռեստորանի անվան մասը: Իրենից ներկայացնում է խաղողի տերևներով փաթաթած տավարի, գառան կամ այլ աղացած միս, որին ավելացվում է բրինձ և ըստ ցանկության համեմունքներ: Այն կարող է պատրաստվել թե՛ բուսական յուղով, թե՛ կարագով, և մատուցվել ինչպես սառը այնպես էլ տաք վիճակում: Խոհարարները որոշ փոփոխություններ կատարեցինք դոլմայի պատրաստման եղանակի մեջ: Աղացած միսը փոխարինել են մի կտոր փափկամսով, որին ավելացրել են հազրեվարդ և չիլի` դարձնելով այն ավելի կծու: Արդյո՞ք դա հայկական է: 

Խաշլամա՝ հայերի կողմից սիրված մեկ այլ ճաշատեսակ, որը բառացի նշանակում է շոգեխաշած միս: «Դոլմամայում» փոխարինել են ջուրը քաղցր վերմուտ գինու և թարմ սերուցքի խառնուրդով: Դարձրեցին այն ավելի կծու և «վուալյա»՝ ահա «Դոլմամայի» ոճով շոգեխաշած գառան միս: 

Հին բաղադրատոմսով մեզ է հասել մի քաղցր ճաշատեսակ՝ Զատկի փլավը: Բրինձին ավելացվում է քաղցր չամիչ, չորացրած մրգեր և ընկույզ: Այս բաղադրատոմսը իրավունք տվեց խառնել թարմ դեղձը կանաչ ոլոռի հետ, կամ պատրաստել խորովածը թթի օշարակի հետ: Մենյուն կազմելը դարձավ մի ստեղծագործական պրոցես: 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները