Նաիրի հյուրանոց Ծաղկաձոր

4.6
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Իսահակյան փողոց

Ամրագրել

Նաիրի հանգստյան տունը կառուցվել է 1976թ.-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կողմից: Հայաստանի գեղատեսիլ վայրում հանգրվանած` Նաիրի հանգստյան տունը իր դիրքով և առաջարկվող ծառայություններով ուրույն տեղն ունի Ծաղկաձորում: Գտնվելով քաղաքը շրջապատող Թեղենիս լեռան ստորոտում` այն հիանալի վայր է ցանկացած տեսակի հանգստի համար: 2.35 հեկտար ընդհանուր տարածքով` օրիգինալ ճարտարապետությամբ վեց հարկանի այս հանգստյան տունը ունի 70 սենյակ: 2005թ.-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես` կապիտալ վերանորոգվել է 30 սենյակ, խորհրդակցությունների դահլիճները, մնացյալ 40 սենյակներում կատարվել է մասնակի վերանորոգում, տեղադրվել է ժամանակակից կենտրոնացված ջեռուցման համակարգ:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01 - 31.12
Ստանդարտ մեկտեղանոց $ 8000
Ստանդարտ երկտեղանոց $ 16000
Ստանդարտ երեքտեղանոց $ 24000
Կիսալյուքս երկտեղանոց $ 20000

* Գները ներառում են օրեկան երեք անգամ սնունդի արժեքը և հարկերը:

* Մինչև 3 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:



Հատուկ առաջարկներ

Ամանորյա փաթեթները վաճառվում են հունվարի 01-05-ի համար:



Հարմարություններ

- Ստանդարտ սենյակներում տեղադրված են` հեռուստացույց, արբանյակային ալեհավաք և սառնարան, ինչպես նաև ապահովված է շուրջօրյա տաք և սառը ջուր: - Կիսալյուքս և VIP լյուքս սենյակներում տեղադրված են` LCD հեռուստացույց, արբանյակային ալեհավաք, սառնարան, մինի-բարով և ապահովված է շուրջօրյա տաք և սառը ջուր: Հյուրանոցն առաջարկում է հետևյալ ծառայությունները` - Սեղանի թենիս, - Բիլյարդ, - համակարգչային խաղեր, - ձիերով և մոտոցիկլետներով զբոսանքներ, - դահուկների և սահնակների վարձույթ, - դահուկային հրահանգիչների տրամադրում, - մերսող բազկաթոռ (5 րոպեն` 500 դրամ), - ավտոտնակներ:

Մոտակա տեսարժան վայրերը

Կեչառիս եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի:

Նաիրի հանգստյան տունը ունի 70 սենյակ`

- ստանդարտ երկտեղանոց
- ստանդարտ երեքտեղանոց
- կիսալյուքս
- VIP լյուքս

Հանգստյան տան ճաշացանկում առկա են միշտ թարմ և համեղ տարատեսակ տաք և սառը կերակուրներ, խմորեղեն, քաղցրավենիք և հյութեր:

Դահլիճներ

"Նաիրի" հանգստյան տունը ունի խորհրդակցությունների մեծ (250-300 տեղ), միջին (50-60) և փոքր (20-30) դահլիճներ համալրված միկրոֆոններով,
գրատախտակով և գործնական հանդիպումների համար անհրաժեշտ այլ պարագաներով:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները