Կեչառիս հյուրանոց Ծաղկաձոր

Լավ 7.4
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20

Ամրագրել

Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի անմիջական հարեւանությամբ է գտնվում 2006 թվականի հունվարից գործող «Կեչառիս» հյուրանոցային համալիրը: Հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով կառուցված երեք հարկանի այս շինությունը աչքի է ընկնում թե՛ իր արտաքին տեսքով,  թե՛ ներքին ինտերիերի ինքնատիպ լուծումներով: Օգտագործվող տեխնիկական սարքավորումներն ու սարքերը, հյուրերի սպասարկման ողջ գործընթացը, մատուցվող ծառայությունների ծավալն ու որակը համապատասխանում են պետական եւ միջազգային նորմերին ու ստանդարտներին:

34 հարմարավետ համարներից յուրաքանչյուրը ունի արբանյակային հեռուստատեսություն, Wi-Fi ինտերնետ, միջազգային հեռախոսակապ:

 


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 06.01-15.03
20.06-15.09
16.09-10.12
16.03-19.06
Ստանդարտ $ 32000 $ 22000
Սուպերիոր $ 34000 $ 24000
Ընտանեկան դուպլեքս $ 38000 $ 27000
Կիսալյուքս $ 42000 $ 33000
Ջունիոր Սուիթ $ 55000 $ 44000
Ռոյալ Սուիթ $ 300000 $ 300000

 

* Գները նշված են 2 անձի համար և ներառում են. ԱԱՀ-ն, նախաճաշը

Մինչև 12 տարեկան երեխաների համար ծնողների սենյակում մնալը անվճար:

* Մեկնում 18:00-ից ուշ` ամբողջ օրվա գումար:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Յուրաքանչյուր համարում առկա է` Մինի բար, անվճար WI-FI, արբանյակային հեռուստատեսություն, միջազգային հեռախոսակապ, ֆեն, 100% բամբակյա հիպոալերգիկ անկողնային սպիտակեղեն, 4 հատ սրբիչ 1 անձի համար, խալաթ, բնական կոսմետիկա, հողաթափեր: Համարների ամենօրյա մաքրում և սրբիչների փոխում:Անկողնային սպիտակեղենի փոխվում է ամեն 3-րդ օրը:

Մոտակա տեսարժան վայրերը

Կեչառիս եկեղեցի, Տեղենիս լեռ, Ծաղկունյաց լեռնաշղթա, Մարմարիկ գետ:

 

Ամրագրում

Կեչառիս հյուրանոցը առաջարկում է 34 հարմարավետ համարներ, որոնց մեծ մաս ունի պատշգամբ:

12 երկսենյականի համարներ Լյուքս (S=45 քմ)

12 երկհարկանի համարներ Դուպլեքս (S=45 քմ)

2 Սուպերիոր համարներ (S=22 քմ)

8 Ստանդարտ համարներ (S=20 քմ)

 

Ռեստորան և բար

Կեչառիս հյուրանոցի ռեստորանների ճաշացանկը իրենից ներկայացնում է հայկական, վրացական, ուկրաինական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն տեսականի: Սպասարկման բարձր որակը և Ձեր տոնական միջացառումների նկատմամբ անհատական մոտեցումը հանդիսանում են Կեչառիսի մթնոլորտի անբաժանելի մասը: Ռեստորաններից յուրաքանչյուրում Դուք կզգաք այն երկրի կոլորիտը, որի խոհանոցը ներկայացնում է տվյալ ռեստորանը: Ձեզ սպասում է եվրոպական որակի սպասարկում արևելյան հյուրասիրության հետ համատեղ:

 

Զվարճանքի համալիր և այլ ծառայություններ

Կեչառիս հյուրանոցի զվարճանքի համալիրը թույլ կտա Ձեզ և Ձեր երեխաներին անց կացնել  զվարճալի ժամանց: Ձեզ է առաջարկվում բոուլինգ “Brunswick”, ռուսական բիլլիարդ, օդային հոկեյ, խաղային սիմույլատորներ: Զվարճանքի համալիրում իրականացվում են մարզական միջոցառումների ուղիղ հեռարձակումներ: 

 

Սպորտային պարագաների վարձույթ

Անհրաժեշտություն չկա վերցնել ձեզ հետ լեռնադահուկային սպորտի պարագաներ: Կեչառիս հյուրանոցն առաջարկում է իր հյուրերին  սպորտային պարագաների վարձույթ զգալի զեղչերով: Առկա են դահուկներ և ձյունատախտակներ առաջատար և աշխարհահռչակ արտադրողների կողմից:

 

Կոնֆերանսներ

Կեչառիս հյուրանոցի կոնֆերանսների դահլիճը, որը տեղավորում է 100 մարդ, հնարավորություն է ընձեռում անցկացնել տարբեր կարգի միջոցառումներ: Դահլիճը հագեցած է  զուգահեռ թարգմանության համար նախատեսված խցիկներով, JBL ձայնային համակարգով,  մուլտիմեդիային արտապատկերիչով, ավտոմատացված էկրանով, պլազմային պանելներով: Միջոցառման շրջանակներում կլինեն սուրճի ընդմիջումներ, ըմպելիքներ և սնունդ, իսկ կոնֆերանսների դահլիճի աշխատակիցները բարձակարգ կերպով  կապահովեն Ձեր միջոցառման կազմակերպումը:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները