Յուպիտեր հյուրանոց Ծաղկաձոր

Լավ 7.2
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրպ. 1

Ամրագրել

«Յուպիտեր» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի անմիջապես կենտրոնում: Այն գտնվում է գլխավոր հրապարակի տարածքում և ամբողջ տարվա ընթացքում բաց է Ձեզ համար օրվա բոլոր ժամերին: Հյուրանոցն իր անվանումը ստացել է հին հռոմեական Յուպիտեր աստծո պատվին, որը հին հունական Զևս աստծո նմանօրինակն է:  Հյուրանոցը բավարարում է բարձրակարգ եվրոպական հարմարավետության և սպասարկման բոլոր պահանջները:

Դուք կարող եք հանգստանալ տարբեր կարգի 30 համարներից յուրաքանչյուրում` հարմարավետ էկոնոմից` մինչև շքեղ լյուքս համարները:  Հյուրանոցի և համարների ինտերիերի լուծումները մանրակրկտորեն մտածված են: Սենյակներից յուրաքանչյուրը պատրաստված է անհատական դիզայնով, բոլոր սենյակները հագեցած են ժամանակակից տեխնիկայով. դրանք ունեն Wi-Fi ինտերնետային կապ և արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցն ունի կոնֆերենց-դահլիճ, որտեղ կարող եք անցկացնել ցանկացած մակարդակի միջոցառում, ինչպես նաև` շքեղ ռեստորան, որտեղ մենք Ձեզ համար կկազմակերպեն ցանկացած տեսակի միջոցառում:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 11.03-10.06
Ստանդարտ երկտեղանոց $ 23000
Էկոնոմ երկտեղանոց $ 29000
Բիզնես երկտեղանոց $ 35000
Կիսալյուքս $ 40000
Լյուքս $ 50000

 

* Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս և բիլիարդ, հեծանիվ:

* Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում և հանրամատչելի վայրերում:

* Մինչև 7 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

 



Հատուկ առաջարկներ

  • 5 % աղյուսակում նշված գներից 8-ից 12 անձանց խմբերի դեպքում:
  • 8 % աղյուսակում նշված գներից 13-ից 25 անձանց խմբերի դեպքում:
  • 10 % աղյուսակում նշված գներից 26-ից 60 անձանց խմբերի դեպքում:


Հարմարություններ

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, սենյակներ չծխողների համար, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում, դահուկների և սնոուբորդերի վարձույթ:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիր, Օրբելի եղբայների տուն-թանգարան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Երկտեղանոց/Թվին էկոնոմ համար 

Հարմարությունները

Օդակարգավորում, ննջասենյակ, սանհանգույց, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, զգեստապահարան, աթոռ, մինիբար, արդուկ և արդուկի սեղան, ցնցուղ:

 

 

 

Երկտեղանոց/Թվին ստանդարտ համար 

Հարմարությունները

Օդակարգավորում, ննջասենյակ, արդուկ և արդուկի սեղան, սանհանգույց, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, զգեստապահարան, աթոռ, մինիբար, ցնցուղ:

 

 

 

 

Երկտեղանոց բիզնես համար 

Հարմարությունները

Օդակարգավորում, ննջասենյակ, արդուկ և արդուկի սեղան, սանհանգույց, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, զգեստապահարան, աթոռ, մինիբար, բազմոց, լոգարան:

 

 

 

 

Երկտեղանոց/Թվին կիսալյուքս համար 

Հարմարությունները

Օդակարգավորում, նախասրահ, ննջասենյակ, արդուկ և արդուկի սեղան, սանհանգույց, լոգարան, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, զգեստապահարան, աթոռ, մինիբար, բազմոց:

 

 

 


Երկտեղանոց լյուքս համար 

Հարմարությունները

Օդակարգավորում, նախասրահ, ննջասենյակ, արդուկ և արդուկի սեղան, սանհանգույց, ջակուզի, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, չհրկիզվող պահարան, մինիբար, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, հրապարակին նայող պատշգամբ:

 

 

 

 

Ռեստորան

Ռեստորանի ինքնատիպ դիզայնը Ձեզ կտանի մի քանի տասնամյակ ետ, երբ Ծաղկաձորում տուրիզմը նոր-նոր էր ծնունդ առնում: Քաղաքի տեսարանները ստեղծում են ազատության և թեթևության անմոռանալի մթնոլորտ, որտեղ հաճելիորեն վայելում ես ազգային և եվրոպական խոհանոցների կերակրատեսակները: Ձեր տոնակատարությունների, բանկետների, ֆուրշետների և պաշտոնական ընդունելությունների անցկացման համար այս ռեստորանն ընտրելու դեպքում կստանաք բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվերի համար: Ռեստորանը սպասարկում է մինչև 70 հոգի:

 

 

 

 

 

Սրճարան

Հյուրանոցի քանտրի-կաֆեն Ձեզ կզարմացնի իր պարզ և ընկերական մթնոլորտով, պատրաստվող ճաշատեսակների բազմազանությամբ, հայ ժողովրդրի հպարտություն հանդիսացող հիասքանչ ազգային գինիներով և կոնյակներով:  Ձեր ցանկությամբ` միսը պատրաստվում է մանղալի վրա կամ թոնրի մեջ: Ձմռանը կմատուցեն խաշ`  հայկական հեքիաթային ճաշատեսակ, որից մարդու արյունը սկսում է երակներում եռալ, իսկ ամռանը` կառաջարկեն հարմարավետ տեղավորվել ամառային ծածկապատշգամբում և խմել թարմացնող կոկտեյլներ: Զբոսաշրջիկներին  բոլոր երկրներից, որ ավտոբուսներով, մեքենաներով կամ հեծանվով շրջագայում են Հայաստանով, ողջունում են այս սրճարանում: Այստեղ մատուցում են նախաճաշ, ճաշ և ընթրիք: Դուք կհագեցնեք ձեր քաղցը և կհանգստանաք ճանապարհից առաջ:

 

 

 


Կոնֆերանս-դահլիճ

Ձեզ համար կկազմակերպեն ցանկացած մակարդակի կոնֆերանս, դասընթաց, սեմինար, հանդիպումներ կամ բանակցություններ, կապահովեն այդ միջոցառումների համար սուրճի ընդմիջումներ, կկազմակերպեն ճաշ և ընթրիք: Կոնֆերանս-դահլիճը հագեցած է բարձրակարգ սարքավորումներով և նախատեսված է 70 հոգու համար` կախված դահլիճի դասավորությունից:

 

  • «Կոնֆերանս» տեղավորում` մինչև 45 մարդ:
  • «Թատրոն» տեղավորում` մինչև 70 մարդ:
  • «Սեմինար» տեղավորում` մինչև 30 մարդ:
  • «Բիզնես դասընթացներ» տեղավորում` մինչև 30 մարդ:
  • «Անհատական աճի դասընթաց»  հարմարավետ տեղավորում մինչև 25 հոգու համար:
Նախասրահի բար
Ի՞նչ հանգիստ առանց ընկերների հետ շփումների, մի քանի ախորժահամ սիգարի և մեկ-երկու բաժակ ոգելից խմիչքի: Նախասրահի բարում բարմենը Ձեզ համար կպատրաստի հիանալի կոկտեյլներ և անուշաբույր սուրճ, ինչպես նաև` կստեղծի համապատասխան մթնոլորտ ընկերական զրույցների համար:
Դիսկո բար
Բարը, որն ունի խմիչքների տեսականի ցանկացած ճաշակի համար, ընդարձակ պարահրապարակ և փափուկ բազմոցներ, չի թողնի, որ ձանձրանաք, եթե, իհարկե,  չեք ուզում քնել, այլ` ուզում եք շարժվել: Դուք կարող եք բարում պարել երաժշտության տակ կամ կազմակերպել փակ կարաոկե – երեկույթ:  Բարը հագեցած է տեխնիկայի վերջին խոսքով և ունի բարձրակարգ սարքավորումներ յուրաոճ դիսկոտեկաներ կազմակերպելու համար: Այստեղ կապահովեն հարմարավետ ընդունելություն մինչև 70 հոգու համար նախատեսված միջոցառումների համար:

Բիլիարդ
Ռազմավարությունը, մարտավարությունը և ազարտը համախմբված են հարմարավետ և կոմպակտ բիլիարդի սենյակում: Բիլիարդի մեկ-երկու խաղ և հաճելի շփումները կգեղեցկացնեն այստեղ ձեր անցկացրած ժամանակը և կթողնեն հաճելի հիշողություններ հանգստի մասին: Ռուսական բիլիարդ, թե՞ «ամերիկանկա» – ընտրությունը Ձերն է:
Սաունա
Ուզում եք լիցքաթափվել ծանր աշխատանքային օրվանից հետո, թե՞ պարզապես շոգեհարվել և ոչ մի բանի մասին չմտածել: Հինգ հոգու համար նախատեսված փոքր և հարմարավետ սաունան սպասում է Ձեզ: Այստեղ դուք կհանգստանաք, հաճելի ժամանակ կանցկացնեք և կձերբազատվեք օրվա ընթացքում կուտակված բոլոր խնդիրներից: Սաունա այցելելուց հետո դուք ձեզ կզգաք հոգեպես և ֆիզիկապես թարմացած և լեցուն կյանքի կոչվելուն պատրաստ նոր գաղափարներով և որոշումներով:

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները