Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր

Լավ 7.7
Ըստ կարծիքների
Կոտայքի մարզ, Ծաղկաձոր

Ամրագրել

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:

Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:

Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

 

Մեր` սիրալիր և մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող աշխատակազմը մեր հյուրերին դիմավորում և ճանապարհում է սպասարկման ամենաբարձր մակարդակով:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները Գիշերակաց և նախաճաշ Ամբողջական պանսիոն
Մեկտեղանոց $ 16000 $ 22000
Երկտեղանոց $ 28000 $ 39000
Լյուքս չորստեղանոց $ 77000 $ 99000

 

* Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ:

* Վճարովի ինտերնետ կապ /wired/ հյուրանոցի բիզնես կենտրոնում:

* Անվճար ինտերնետ կապ /wired/ հյուրանոցի լյուքս համարներում:

* Մինչև 3 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

* 3-10 տարեկան երեխաներն առկա մահճակալներում տեղաբաշխելիս տրվում է 50% զեղչ` մեկ անձի համար սահմանված գնից:

* Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:



Հատուկ առաջարկներ

Հյուրերի հանգիստը լիարժեք դարձնելու համար առաջարկում են մարզահամալիրի բազմատեսակ խոհանոցից օգտվելու հատուկ զեղչային փաթեթներ /3 անգամյա սնունդ/:

Դուք կարող եք ըմբոշխնել Ձեր քիմքին վայել նրբահամ և ճիշտ պատրաստված հայկական և եվրոպական բազմազան ճաշատեսակներ` վճարելով ընդամենը 6000 դրամ /մեկ անձի համար/:

Նշենք նաև, որ ռեստորանը միաժամանակ կարող է սպասարկել 350-400 մարդու /582 ք/մ/. հիանալի վայր` բանկետների և խնջույքների կազմակերպման համար:

 Ռեստորանի աշխատանքային ժամերն են.

 

  • Նախաճաշ` 9:00-11:00
  • Ճաշ` 13:00- 15:00
  • Ընթրիք` 19:00-21:00

Հատուկ առաջարկ նորապսակների համար
Եթե ուզում եք Ձեր համատեղ ամուսնական կյանքի սկիզբը դարձնել անմոռանալի, Ծաղկաձորի սպորտային մարզահամալիրը առաջարկում է երկու հիշարժան գիշեր, առավոտյան նախաճաշ, ռոմանտիկ ընթրիք /մեկ օր/, մազերի հարդարում /մեկ անգամ/, լողավազանից օգտվելու հնարավորություն /մեկ անգամ/: Եվ այս ամենը` ընդամենը 55.000:

Հատուկ առաջարկներ մարզիկների համար
Չեմպիոններին վայել հատուկ սպասարկում և հարմարավետ պայմաններ, ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզական դահլիճներ, սպորտային մերսում, հատուկ սննդակարգ... Այս և հավելյալ ծառայությունների հատուկ փաթեթ է առաջարկվում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում իրենց ուսումնամարզական հավաքներն անցկացնող ատլետներին:
 
Սպորտային փաթեթը ներառում է.
  • Տեղափոխում օդանավակայանից մարզահամալիր և հակառակ ուղղությամբ
  • Գիշերակաց
  • Սնունդ` օրեկան 3անգամ
  • Լողավազան
  • Սաունա
  • Մարզական դահլիճներ և սարքավորումներ
  • Էքսկուրսիայի կազմակերպում /1 անգամ/ մարզիկների ընտրած ուղղությամբ:
*Հոկտեմբերի 1-ից մինչև Նոյեմբերի 1-ը կատարե'ք ամրագրում երեք օրվա համար և ստացեք 10% զեղչ:
 

 



Հարմարություններ

Շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, վերելակ, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, բիզնես կենտրոն, սենյակներ չծխողների համար, կանաչ գոտի, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, դայակի ծառայություն, մարզական գույքի վարձույթ:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիրը, Օրբելի եղբայների տուն-թանգարանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Մեկտեղանոց համար 

Հարմարությունները

Նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, փոքր սեղան, բազկաթոռ, բազմոց, զգեստապահարան, ջեռուցում:

 

 

 

Չորստեղանոց լյուքս համար 

Հարմարությունները

Նախասրահ, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, հյուրասենյակ, խոհանոցի կահույք/սպասք, լվացարան, զուգարան, վարսահարդարիչ, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, լոգարան, չհրկիզվող պահարան, հայելի, գրասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, բազկաթոռ, բազմոց, սառնարան, DVD, պատշգամբ, ջեռուցում, համակարգիչ անվճար ինտերնետ կապով:

 

 


Երկտեղանոց համար 

Հարմարությունները

Նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ցնցուղախցիկ, լվացարան, զուգարան, տեղական հեռուստաալիքներ, արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս, հայելի, փոքր սեղան, բազկաթոռ, բազմոց, ջեռուցում, զգեստապահարան:

 

 

 

Կոնֆերանսներ

Եթե Դուք պատրաստվում եք անցկացնել բիզնես-քննարկումներ, կլոր սեղաններ, մեծածավալ ֆորումներ և այլ գործնական հանդիպումներ, ապա մեր բազմաֆունկցիոնալ ծառայությունները Ձեզ համար են:

Գտնվելով Երևանից ընդամենը 60 կմ (40 րոպե) հեռավորության վրա` Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը շատ հարմար մի վայր է կարճ ժամանակում կտրվելու քաղաքային թոհուբոհից և լիովին տրամադրվելու գործնական քննարկումներին: Մարզահամալիրի դրական ու անկաշկանդ մթնոլորտը, նրբաճաշակ խոհանոցը և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, անկասկած, կնպաստեն Ձեր հանդիպման արդյունավետությանը:

Հյուրանոցում գործող ընդարձակ խորհրդակցությունների սրահը ու բիզնես կենտրոնն ապահովված են նմանատիպ քննարկումների համար նախատեսված նորագույն սարքավորումներով. համակարգիչներ, գերարագ ինտերնետ, վեբ տեսախցիկներ, ականջակալներ, գունավոր տպիչ, սկաներ, պատճենահանող սարք …

 



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները