Ալիք հյուրանոց Ծաղկաձոր

5.5
Ըստ կարծիքների
Ծաղկաձոր, Իսահակյան 14

Ամրագրել

«Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, անտառային բնության գրկում, հիանալի մի վայր, որտեղ բնությունը դարձել է հանգստի հրաշալի գոտի: Մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ գեղեցիկ միջավայր, մաքուր և կազդուրիչ օդ, հանգիստը վայելելու իդեալական պայմաններ, բուժիչ շոգեբաղնիք, յուրօրինակ լողավազան, ամենատարբեր ուտեստներով լի խոհանոց, հարմարավետ կահավորված սենյակներ, մանկական խաղասրահ և այն ամենը` ինչը ձեր օրը կդարձնի հետաքրքիր և դուք ձեզ կզգաք հանգստի լիարժեք պայմաններում:

«Ալիք» հյուրանոցային համալիրի «Սոֆիա» ռեստորանում կազմակերպվում են հարսանյաց հանդեսներ, ծննդյան և այլ ուրախ հանդիսություններ: Այստեղ են անցկացվում նաև ամենախստապահանջ կազմակերպությունների սեմինարներն ու ընթացիկ հաշվետվությունները: Համալիրում ամեն ինչ արված է հյուրերի ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար: Եթե Դուք կարիք ունեք մի փոքր թուլանալու և հանգստանալու առօրյա հոգսերից, չեք կարող ավելի լավ տեղ գտնել քան «Ալիք» հյուրանոցային համալիրը:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Երկտեղանոց $ 15000
Կիլասլյուքս (3 անձ) $ 25000
Լյուքս (6 անձ) $ 55000


* Համարի գինը ներառում է հարկերը, նախաճաշ, թենիս, 1 ժամ լողավազան:
* Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:
* Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, սենյակներ/հարմարություններ հաշմանդամների համար, այգի, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, կանաչ գոտի, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, քիմմաքում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում:

Մոտակա տեսարժան վայրերը

«Կեչառիս» վանական համալիրը, Օրբելի եղբայների տուն-թանգարանը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, Կաթողիկե եկեղեցի, Ծաղկաձորի ճոպանուղի, սահուղիներ:

Համարների տեսակները՝

 

  • Ստանդարտ թվին
  • Երկտեղանոց ստանդարտ 
  • Երեքտեղանոց կիսալյուքս  
  • Չորստեղանոց լյուքս 
  • 6-տեղանոց լյուքս 
  • VIP առանձնատուն 
  • Առանձնատուն 
Հարմարությունները

Հյուրանոցի համարները կահավորված են եվրոպական չափանիշներին համապատասխան կահույքով, ամեն ինչ արված է լիակատար հանգիստ ապահովելու համար: Յուրաքանչյուր համար ունի իր սանհանգույցը, լոգարանը մշտական տաք և սառը ջրով: Սենյակներն ապահովված են գործնական նպատակով ճանապարհորդող մարդկանց համար հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու աշանհրաժեշտ հնարավորություններով:

 

 

 

 

 

 

 

Ռեստորան

Հանգստյան տան «Սոֆիա» ռեստորանը ինքնատիպ և հարմարավետ կառուցված շինություն է` մասնաշենքերից առանձին:

Ռեստորանի խոհանոցում աշխատում են փորձառու խոհարարներ, իսկ սպասարկող անձնակազմն ունի աշխատանքային փորձ և բարձր վարպետություն: Այստեղ կարելի է համտեսել շատ ու շատ ճաշատեսակներ, էկզոտիկ խորտիկներ, շատ համեղ ուտեստներ:

Ռեստորանում ցանկության դեպքում կարելի է ունկնդրել հաճելի կենդանի երաժշտություն, որը ապահովում են ռեստորանի շնորհաշատ երաժիշտները և հրավիրված ճանաչված աստղերը: Տոնական օրերին տեղի են ունենում բարձր մակարդակով կազմակերպված շոու ծրագրեր: Այստեղ հանգստացողները կատարում են իրենց նախաճաշը, ճաշը և ընթրիքը:

Հանգստացողը կարող է նաև ճաշերից օգտվել իր համարում` նախօրոք կատարելով պատվերը:

«Սոֆիա» ռեստորանում կազմակերպվում են հարսանյաց հանդեսներ, ծննդյան և այլ ուրախ հանդիսություններ: Իսկ Ամանորյա տոնակատարությունները «Սոֆիայում» անցնում են անհամեմատ ուրախ և տպավորիչ, ինչում կարող եք համոզվել մայն հյուրընկալվելով «Ալիք» հանգստյան տանը:

 

 

 

 

 

 

 

 

Խաղասրահ

Հանգստյան տան բակում կան տարբեր տեսակի մանկական ճոճանակներ ու կարուսելներ: Իսկ մեծահասակների համար նախատեսված է բասկետբոլի և վոլեյբոլի խաղահրապարակներ: Ձմռանը գործում է սահադաշտ: Մասնաշենքում գործում է պրոֆեսիոնալ բիլիարդի և սեղանի թենիսի սրահը: Մեկ այլ սրահում մարմնամարզության համար կան տարբեր տեսակի տրենաժորներ: Տրամադրվում են բազմատեսակ սեղանի խաղերը /շախմատ, նառդի, խաղաթուղթ, դոմինո և այլն/:

 

 

 

 

 

 

 

Լողավազան, շոգեբաղնիք

Հանգստյան տան վերնամասում, առանձին շինությամբ գործում են շոգեբաղնիքն ու լողավազանը: Կա երկու շոգեբաղնիք, և երկու լողավազան: Շոգեբաղնիքներն ունեն նաև հանգստի սենյակ գերազանց կահավորանքով: Լողավազաններն աշխատում են գերժամանակակից մաքրման և ֆիլտրացման տեխնիկայի միջոցներով:

Լողավազանի ծածկը ապակյա է, ինչը ձմռանը դարձնում է հետաքրքիր, իսկ ամռանը բացվում է շարժական պատը, որն էլ հնարավորություն է տալիս արևահարվել հարմարավետ ներքնակների վրա: Հանգստյան տան հանգստացողների համար լողավազանը օրական մեկ ժամ տրամադրվում է անվճար:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները