Պարկ հոթել Երևան

8.4
Ըստ կարծիքների
Երևան, Կողբացու 28

Ամրագրել

Պարկ հոթել հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, Մեսրոպ Մաշտոց պողոտայի, Օպերայի ևւ Բալետի ակադեմիական թատրոնի հարևանությամբ: Հյուրանոցը գտնվում է գեղեցիկ պուրակի հարևանությամբ: Այն հիանալի վայր է նրանց համար ովքեր խաղաղ հանգստի սիրահար են, և նրանց համար, ովքեր նախընտրում են ակտիվ հանգիստ: Մի խոսքով, արձակուրդում կամ գործուղման գտնվող անձնավորության համար հյուրանոցի հարևանությամբ առկա է այն ամենը, ինչը անհրաժեշտ է՝ բանկոմատներ, ինտերնետ ակումբներ, խանութներ և այլն:

 

Ձեզ սպասվում է ջերմ և բարեհամբույր ընդունելություն:Հոգատար և ընկերական մթնոլորտը կլրացնի համարների հարմարավետությունը, Ձեր հանգստի համար բոլոր անհրաժեշտ պարագաներով կահույքով:

 

Զբոսաշրջիկները կարող են վայելել Հայաստանի մշակութային ժառանգության անկրկնելի մթնոլորտը՝ այցելելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան,Օպերայի և բալետի պետական թատրոն, թանգարաններ և պատմական հուշարձաններ, որոնցով մեր երկիրը հարուստ է, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել խոհարարական արվեստը և բազմաթիվ ռեստորանները, բարերը և բաց երկնքի տակ գտնվող սրճարանները:


Գնացուցակ

Տարադրամ :
Համարները 01.01-31.12
Մեկտեղանոց էկոնոմ $ 48500
Երկտեղանոց էկոնոմ $ 50500
Թվին Էկոնոմ $ 35500
Մեկտեղանոց ստանդարտ $ 49500
Երկտեղանոց ստանդարտ $ 51800
Ստանդարտ թվին $ 51800
Մեկտեղանոց դելյուքս $ 60500
Երկտեղանոց դելյուքս $ 63500
Ապարտամենտ $ 114500

* Գինը ներառում է նախաճաշը:



Հատուկ առաջարկներ



Հարմարություններ

Լոգասենյակներ լոգախցիկներով և անհատական հիգիենայի պարագաներով, հեռախոս, հեռուստացույց, օդափոխման համակարգ:

Մոտակա տեսարժան վայրերը

Մատենադարան,Օպերայի և բալետի պետական թատրոն, թանգարաններ և պատմական հուշարձաններ

Park Hotel երկհարկանի հյուրանոցը ներառում է 10 հարմարավետ սենյակներ, ինչպես նաև ռեստորան, ժամանակակից ոճով կահավորված: 4 տեսակի համարները կահավորված են հյուրընկալության արդի պահանջներին համապատասխան՝ օդափոխանակման համակարգ, փափուկ գորգածածկ հատակ, հարթ էկրան հեռուստացույցներ, առանձին լոգասենյակներ լողախցիկներով և ջակուզիներով լյուքս համարներում:

Հյուրերը կարող են օգտվել անվճար կաբելային հեռուստացույցից և Wi Fi ինտերնետից: Բնակեցման գնի մեջ է մտնում նախաճաշը, որը մատուցվում է ռեստորանում, որտեղ հյուրերը կարող են ճաշակել ինչպես միջազգային խոհանոցի կերակրատեսակներ, այնպես էլ հայկական ավանդական ճաշատեսակներ: Ընդունարանն աշխատում է շուրջօրյա: Թանկարժեք իրերի և գումարի պահպանման համար հյուրերը կարող են օգտվել դեպոզիտ սեյֆից:



Ձեր անձնական փորձառությունը կարող է օգնել այլ զբոսաշրջիկների: Շնորհակալություն:
(* նիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար)


Անուն* :

Էլ-փոստ* (չի հրապարակվում) :

Վերնագիր :

Կարծիք* :








Երաշխավորված մեկնումով խմբային տուրեր


Բլոգի Նորությունները